Ավետիք Չալաբյանի տեսլականը ընդդեմ իրականության
Հայահավաք, արդիականացում, ռազմականացում. ահա այն 3 գործոնները, որոնք առաջարկում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Փոխարենը Հայաստանի գործող իշխանությունները ընտրել են տոտալ անպաշտպանվածության և տոտալ պացիֆիզմի գաղափարը։
Ժամանակին, դեռևս 8 տարի առաջ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատում էր բոլոր պացիֆիստներին, հայհոյում և ծաղրում, իսկ այսօր նրա իսկ ներկայացրած իշխանությունը ամենալկտի, ցինիկ պացիֆիստական դրույթներով է փորձում կերակրել հանրությանը։
Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ անպաշտպան են բոլորը, անպաշտպան են հասարակ մարդիկ օրենքի և ստեղծված իրականության դեմ, անպաշտպան են պետական պաշտոնյաները, անպաշտպան են մարդիկ հանցագործներից։
Վերջին դեպքը Մասիսում տեղի ունեցած իրադարձությունն էր, երբ ավագանու նախկին անդամը ատրճանակով և նռնակով մտել էր քաղաքապետարանի շենք և սպառնում էր մեկ տասնյակ մարդ ոչնչացնել իր հետ միասին։ Ի վերջո նույն հանցագործը ինքնասպան եղավ։
Անպաշտպան են անգամ ընդդիմադիրները, որոնք չեն կարողանում ներկայացնել իրենց քաղաքական տեսլականները հանրությանը։ Անպաշտպան են լրատվամիջոցները, որոնք ենթարկվում են գործող իշխանությունների ֆեյքային հարձակումներին, երբեմն էլ՝ ոչ միայն ֆեյքային։ Եվ նույնիսկ անպաշտպան են գործող իշխանությունները, որոնք չեն կարողանում ողջամիտ, հստակ ներկայացնել իրենց սեփական տեսլականը երկրի զարգացման։
Տոտալ անպաշտպանվածության այս իրականության մեջ եզակի մարդիկ են, ովքեր կարողանում են ներկայացնել իրենց տեսլականը, իրենց պատկերացումները երկրի զարգացման և իրականության փոփոխման վերաբերյալ։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը այդ եզակիներից մեկն է, որը հանդես է գալիս այդ տոտալ անպաշտպանվածության դեմ։ Ուզո՞ւմ է Հայաստանի Հանրապետությունը ունենալ պաշտպանված երկիր, ուրեմն պետք է լսի խելացի և ողջամիտ մարդկանց, չի՞ ուզում ունենալ պաշտպանված երկիր, ուրեմն կստանա տասնամյակների ծանր և դաժան իրականությունը, որն ի վերջո դուրս է գալու նրա դեմ և հարվածելու է ամբողջ պետությանը։
Արդյո՞ք արտաքին կառավարման հետևանք է սա, թե՞ գործող իշխանություններն ամեն ինչ անում են անպաշտպանվածությունը խորացնելու, բարդ է ասել։ Փաստն այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ամենաանպաշտպան տարածքներից մեկն է, անպաշտպան թե՛ ներքին, թե՛ արտաքին հարվածներից։
Գարիկ Մովսիսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան