Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչպե՞ս է ԶՊՄԿ-ն եռապատկել հարկային մուտքերը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2022թ. առաջին կիսամյակի տվյալների համաձայն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շարունակում է մնալ երկրի ամենախոշոր հարկատուն

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ  առաջին 6 ամսվա տվյալներով վերոնշյալ կոմբինատը վճարել է աննախադեպ՝ 104 մլրդ դրամի հարկ։ Ավելին՝ ԶՊՄԿ-ն վճարված հարկերի ծավալով մոտ 3 անգամ գերազանցել է ցուցակի հաջորդ ընկերությանը։ 

Սա Հայաստանի տնտեսության մեջ աննախադեպ երևույթ է այնքանով, որ հարկերի նման հսկայական թռիչքի պատճառը ոչ հարկային վարչարարության ավելացումն է, ոչ էլ հանքերի շահագործման ծավալների ավելացումը: Պարզապես կոմբինատի ղեկավարությունը գնացել է աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով և հսկայական դրական բալանսի է հասել:

Այս մասին, իհարկե, հանրային հարթակները լռում են, սակայն բոլոր ոլորտների մասնագետների սրբազան պարտքը պետք է լինի կառավարման նոր մեխանիզմների ներդրումը՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման պարագայում բարձր արդյունքներ գրանցելու համար:

Ի վերջո, հենց այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի թռիչքաձև աճ կարող է արձանագրել Հայաստանի տնտեսությունը, եթե բոլոր ոլորտներում ներդրվեն արդյունավետ կառավարման համակարգեր

Եթե, Աստված մի արասցե, որևէ թերացում կամ նեգատիվ միջադեպ լիներ՝ տիեզերական մասշտաբի աղմուկ կլիներ, հանրային քննարկումներում տարբեր շահագրգիռ կողմեր քարը քարին չէին թողնի: Իսկ երբ խոսքը վերաբերվում է Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակության արդյունավետ փոփոխությունների՝ բոլորը անտարբեր են, լուռ ու պասիվ:

Հուսանք, որ արդյունավետ կառավարման այս միտումը միակը չի լինի, ավելին՝ վարակիչ կլինի մյուս տնտեսվարողների համար:

Ռաֆայել Սեյրանյան

Orer.am