Որ «Մացոները» արդարադատություն չիրականացնեն. փոխել Չալաբյանի գործով դատավորին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ մեկ ամիս է չի ընթանում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը։ Միակ դատական նիստը եղել է վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը որոշում կայացրեց Չալաբյանին ազատ արձակել կալանքից։
Ամենայն հավանականությամբ առաջիկայում կվերսկսվի դատաքննությունը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Չի բացառվում, որ այս անգամ ևս դատարանը կփորձի մի պատրվակ գտնել Չալաբյանին կրկին կալանավորելու համար։ Թեև նշենք՝ Չալաբյանի կալանավորմամբ շահագրգռված են միայն Մնացական Մարտիրոսյանն ու երկրի վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանը։ Նույնիսկ դատախազությունը, որը պաշտպանում է մեղադրանքը, դեմ չէր Ավետիք Չալաբյանին գրավով ազատ արձակելուն։
Մինչ այդ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ գործ է քննվում Բարձրագույն դատական խորհրդում։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է կարգապահական վարույթ հարուցել նրա դեմ։ Բանն այն է, որ ժամանակին Մնացական Մարտիրոսյանը դատապարտել էր ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբորը՝ Վարդան Ջհանգիրյանին։
Առողջական խնդիրներ ունեցող Վարդան Ջհանգիրյանը կալանքի տակ մնաց 3 ամիս, իսկ հետո Մնացական Մարտիրոսյանը նրան դատապարտել էր 3 տարվա պայմանական ազատազրկման, արգելեց բուժման նպատակով լքել հանրապետությունը։
ՄԻԵԴ որոշմամբ արձանագրվել էին կոնվենցիայի լրջագույն խախտումներ, և պետությունը պետք է Ջհանգիրյանին փոխհատուցի 22 հազար եվրո՝ վճռի և դատական այլ ծախսերի համար։ Այժմ նախարարը կարգապահական վարույթ է հարուցել, ինչը պարզապես օրենքի պահանջն է և չի բացառվում, որ Բարձրագույն դատական խորհուրդը մերժի Մնացական Մարտիրոսյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը, և «տխրահռչակ Մացոն» շարունակի նույն ձև դատել օրվա իշխանությունների քաղաքական հակառակորդներին։
Ինչպես նախկին իշխանությունների օրոք դատում էր նրանց քաղաքական ընդդիմախոսներին, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ այժմ դատում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին։ Եվ եթե նրան չհեռացնեն դատավորի պաշտոնից, մի օր էլ Մնացական Մարտիրոսյանը նույն ավյունով կվարի գործող ռեժիմի ներկայացուցիչների դատական նիստերը։
Արման Անանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան