Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի ելույթի մեծ մասը ներկայացնում էր թշնամական երկրի դիրքորոշումը և նրա «նրբությունները». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լսեցի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ ամբիոնից։ Ասել, որ ծայրահեղ հիասթափված եմ, պարզապես խիստ մեղմ կլիներ։
ա) ելույթի մեծ մասը ներկայացվում էր թշնամական երկրի դիրքորոշումը և նրա "նրբությունները", կարծես թե դրանց նախագահն էր ելույթ ունենում ամբիոնից, և մեզ բացատրում, թե ինչու է պետք այսօր մեզ կոտորել

բ) մեր երկրի դիրքորոշումը, մասնավորապես Արցախի մասով, ընդհանրապես չներկայացվեց, պարզ չի, ինչ է ուզում այս կառավարությունը, որն է նրա կարմիր գիծը այստեղ
գ) նորից խոսեց իր սին և փուչ "խաղաղության օրակարգից", թեև ակնհայտորեն այն արդեն լրիվ դատապարտված է, և հենց այդ պարտվողական քարոզը բերեց այս նոր պատերազմին

դ) բացարձակ չխոսեց նրա մասին, թե ինչու երկու տարի բանակի բարեփոխումների մասով որևէ բան չի արվել, ինչու են նույնիսկ այս օրհասական պայմաններում պատրաստ 24 մլն դրամով իրենց հարուստների զավակներին բանակից ազատել

ե) չխոսեց բնավ, թե ինչու է երկու տարի շարունակաբար միակողմանի զիջումներ անում թշնամուն, անընդհատ գրգռելով նրա ախորժակը, և փաստացի խրախուսելով նրան նոր պատերազմ սկսել մեր դեմ, դեռ հնի վերքերը դեռ չբուժած

Այս պատերազմական գործողությունների հիմնական պատճառը մեր պետության թուլությունն է, իսկ այն գործող իշխանության ծայրահեղ ապաշնորհ գործունեության արդյունքն է։ Ցանկացած ձախողում կարելի է ճարտար լեզվով հիմնավորել, և դա մենք լսում ենք արդեն երկու տարի, բայց ժամանակն է, որ մեր երկիրը կառավարեն այնպիսի վճռական և կորովի մարդիկ, որոնք ընդունակ են շրջել այս վիճակը, և իրական գործով արդեն հիմնավորել մեր ապագա հաջողությունները։