Մեր միահամուռ պայքարը սկսեց իր արդյունքները տալ. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Երեկ մենք ծանրագույն գիշեր ապրեցինք մեր կյանքում՝ սահմանից եկող տագնապալի լուրեր, Ջերմուկի շրջափակման վտանգ, վարչապետի աթոռին կառչած անձի անհեթեթ հայտարարություններ իր կողմից պատրաստվող դավաճանական նոր գործողության մասին, պաշտպանության նախարարի աթոռում պատահական հայտնված անձի անհեթեթ պնդումներ, որ բանակը ոչ մի բանի կարիք չունի, ՔՊ անհետացած «ժողովրդական» պատգամավորներ, որոնցից ոչ մեկը չհամարձակվեց ժողովրդի մոտ դուրս գալ:
Մեր միահամուռ պայքարը սակայն սկսեց իր արդյունքները տալ՝
ա) մեր բանակը մի քանի ուղղություններով կոշտ հակահարված է հասցրել, ներառյալ Ջերմուկի
բ) գիշերը հաստատվել և պահպանվել է հրադադար
գ) Իրանը զորքեր է մոտեցրել մեր և Ադրբեջանի սահմաններին
դ) Փաշինյանը հրապարակավ հրաժարվեց իր հայտարարությունից
ե) ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սկսեցին Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթացը
զ) Արցախի հանրապետության նախագահը հրապարակավ դիստանցավորվեց Փաշինյանից
է) չնայած ծայրահեղ լարվածությանը և բազմաթիվ սադրիչների գործունեությանը, ԱԺ դիմաց հնարավոր եղավ կանխել հնարավոր բախումները, և գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ, այն շարունակվելու է
Ես և իմ գործընկերները ձեզ տեղյակ կպահենք հետագա պլաններից և զարգացումներից. խնդրում ենք տուրք չտալ խուճապին, ատելությանը, պահային արդյունք ստանալու գայթակղությանը՝ թշնամին հենց դրան է սպասում, որպեսզի ջարդի մեր պայքարը: Եթե միասնական և խելամիտ գործենք, քայլ առ քայլ կազատագրենք մեր հայրենիքը թուրքից, արդեն այդ ճանապարհին ենք: Աստված զորավիգ, մինչ վերջնական հաղթանակ!




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան