Կանգնած ենք տարածքի կորստի վտանգի առաջ. Ավետիք Չալաբյան
«Մենք կանգնած ենք Հայաստանի Հանրապետության տարածքի կորստի անմիջական վտանգի առաջ»։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին ասել Բաղրամյան պողոտայից գիշերը՝ բողոքի ակցիային։
Դիմելով հայրենակիցներին՝ նա կոչ է արել. «Պետք չէ նստել տանը, շուտով այդ տունը ձերը չի լինի, թուրքը Երևանից 60 կմ-ի վրա է, դուրս եկեք փողոց»։
Ընդ որում, ի տարբերություն բազմաթիվ այլ ընդդիմադիր առաջնորդների և հայտնի անձանց, որոնք գիշերը առիթը բաց չէին թողնում բարձրախոսներ վերցնելու և իրենց անձը ներկայացնելու, Ավետիք Չալաբյանն ու նրա կողմնակիցները ոչ թե ամբիոնին էին կանգնած, այլև ներքևում՝ բազմության, ժողովրդի մեջ, այնտեղ էին ծավալում իրենց ընդդիմադիր քաղաքական պայքարը, ինչը վկայում է, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը քաղաքական իր պայքարը տանում է լիովին անկեղծ՝ առանց սեփական անձը առաջ մղելու և ամբիցիաները բավարարելու։
Սա թերևս բավական լուրջ ազդակ է մեր հանրության համար, որպեսզի գիտակցեն, թե ովքեր են այսօր կանգնած ընդդիմության շարքերում և ի վերջո թոթափեն հուսահատության լուծը՝ դուրս գան պայքարի փաշինյանական վարչախմբի դեմ։
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, պատերազմական դրությունը հանրությանը ստիպում են արագ կազմակերպել, ընտրել լուրջ ընդդիմադիր առաջնորդների, որոնց միջոցով հնարավոր կլինի վերականգնել Հայաստանի Հանրապետության մարտունակությունը և դիմադրողունակությունը։
Միհրան Առաքելյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան