Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Չեմ կարող մեղադրել որևէ մեկին, բայց փաստ է, որ թարգմանությունը ոչ այն որակի ստացվեց, ինչ ակնկալում էինք

Այսօր Ազգային ժողովում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում թարգմանության հետ կապված խնդիր առաջացավ։ Նախ կեսից սկսեց չաշխատել հենց Նենսի Փելոսիին տրամադրված թարգմանությունը հեռարձակող սարքը։ Սարքը փոխելուց հետո դարձյալ խնդիրը չլուծվեց՝ թարգմանությունը ինչ-որ մի պահից սկսած այլևս չէր լսվում։ Թարգմանչուհին ստիպված եղավ կանգնել ամբիոնի մոտ և սինխրոն թարգմանել Նենսի Փելոսիի և լրագրողների խոսքը։ Այստեղ էլ, սակայն, թարգմանչուհին, հավանաբար շփոթվելով առկա իրավիճակից, վրիպեց՝ չհասցնելով ամբողջությամբ ֆիքսել Փելոսիի երկարաշունչ պատասխանը ու հայտնվեց անհարմար վիճակում։ Դրանից հետո սկսվեց քննադատություններ տարափ՝ ուղղված ինչպես ԱԺ աշխատակազմին, որ չեն կարողացել պատշաճ թարգմանություն ապահովել, այնպես էլ թարգմանչուհուն, որը, պարզվեց, ԱՄՆ դեսպանի անձնական թարգմանիչն է։ 

Hraparak.am-ը ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեր հարցին, թե հնարավո՞ր չէր այնպես կազմակերպել, որ նման խնդիր չառաջանար, նախ ասաց, որ ինքն այս ընթացքում հարցումներ է արել ասուլիսին ներկա լրագրողների շրջանում և պարզել է, որ բոլորի մոտ սարքերն աշխատել են գերազանց։ Ապա ավելացրեց․ «Մի պահ, այո, եղավ խնդիր, որը հնարավոր է՝ տեխիկական բնույթ էր կրում, հնարավոր է, որ սարքին օգտագործմանն անվարժ մոտեցում էր ցուցաբերված, որովհետև, երբ որ Նենսի Փելոսիի սարքը սկսեց չաշխատել, և ինքը ցույց տվեց, որ չի աշխատում, իրեն տվեցին մեկ այլ սարք։ Հետագայում երրորդ սարքը տրվեց մեր աշխատակցի կողմից, և տրվեց հենց այն սարքը, որով ինքն էր լսում։ Այս պահին որևէ հստակ պատասխան չեմ կարող տալ՝ տեխնիկակա՞ն բնույթ էր կրում այդ խնդիրը, թե՞ սարքի օգտագործման հետ էր կապված։ Բայց, ամեն դեպքում, մենք գործ ունենք փաստի հետ, որ թարգմանությունը ոչ այն որակի ստացվեց, ինչ ակնկալում էինք, և ինչին,որ Ազգային ժողովն այս ընթացքում նախապատրաստվել էր»։

-Բայց բացի տեխնիկական խնդրից, մենք թարգմանչի կողմից էլ պատշաճ թարգմանության խնդիր ունեցանք, որովհետև թարգմանչուհին կա՛մ շատ լարված էր և շփոթվեց այդ պահին, կա՛մ գուցե շատ պրոֆեսիոնալ չէր։

-Ես այս պահին իսկապես թարգմանչուհու կողքին եմ, քանի որ թարգմանչուհին իսկապես պրոֆեսիոնալ է, դեսպանի անձնական թարգմանիչն է և միայն մեկ դեսպանի հետ չէ, որ աշխատել է, այսինքն՝ մի քանի դեսպանի հետ նախկինում էլի Տիգրանուհուն տեսել եմ։ Իրականում, ամերիկյան կողմն է ցանկացել, որ իրենք տերամադրեին թարգմանիչ, և այն, ինչ խոսելու էր ամերիկյան կողմը, թարգմանվեր դեսպանատան թարգմանչի կողմից։ Այսինքն՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրենք ցանկացել են, որ Նենսի Փելոսիի այցի ամբողջ ընթացքում թարգմանությունն իրականացնի իրենց նշած թարգմանիչը, ինչին, բնականաբար, հայկական կողմը դրական պատասխան է տվել։

-Ստացվում է՝ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ամերիկյա՞ն կողմի վրա։

-Ես չեմ ուզում որևէ կողմի վրա թողնել պատասխանատվությունը․ դա, ամեն դեպքում, տեղի է ունեցել մեր շենքում, սակայն մարդկային գործոնն էլ նաև հաշվի առբելով, որմարդը թարգմանում էր մեկ այլ վայրում, թարգմանում էր զւոգահեռ, և այս պարագայում, երբ իրեն այդ սինխրոն թարգմանությունից կտրում են, և գալիս սկսում է թարգմանել, ընդ որում՝ թարգմանում է երկարաշունչ պատասխան, և օպերատիվությունօց ելնելով ՝ տվյալ պահին ձեռքի տակ չունենալով թուղթ կամ գրիչ, որպեսզի նշումներ կատարի հիշելու համար, չեմ կարող մեղադրել իորևէ մեկին, որը չուներ անհրաժեշտ գործիքները թարգմանությունն ավելի լավ որակով կազմակերպելու համար։

-Իսկ Ազգային ժողովը պատրաստվո՞ւմ է գոնե հիմա ամբողջ հարցուպատասխանը բառ առ բառ թարգմանությամբ սղագրել և տարածել, քանի որ թարգմանչի կողմից թարգմանածն ամբողջական չէր։

-Այո, այսօրվա ընթացքում Ազգային ժողովի լրատվական վարչությունը բոլոր լրատվամիջոցներին կուղարկի սղագրության տարբերակը։