Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Ստի և նրա հետևանքները հաղթահարելու մասին. Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստի և կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նվազող իր համակիրների շփոթահար բազմության գլխին։ Այս անգամ, սուտը անցավ բոլոր հնարավոր սահմանները՝ իր հետագա կապիտուլացիան արդարացնելու մոլուցքում, Փաշինյանը քարուքանդ արեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը, կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի Հանրապետության գոյության օրինականությունը և ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և նույնիսկ, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ Ադրբեջանի մաս (և շեշտեց, որ դա լեզվի պատահական սայթաքում չի)։

Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինյանի 4,5 տարվա անփառունակ գործունեության արդյունքը ՀՀ վարչապետի պաշտոնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգության ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքը, դաշնակցային հարաբերությունները, բնակչության հայրենասիրական և մարտական ոգին, հայկական սփյուռքի ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունները, և կանգնեցրեց մեր երկիրը անխուսափելի կորուստների առջև։ Այս կորուստների պատասխանատվությունը Փաշինյանի և նրա մոլի հետևորդների վրա է, սակայն կորուստների ծանրությունը ընկել է և շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պետք է կարողանանք ազատվել Փաշինյանի ձախողակ իշխանությունից, և նոր էջ բացենք մեր պետության պատմության մեջ, որը թույլ կտա մեզ հեռանկարում հաղթահարել այդ կորուստները, և դնել մեր ապագա կեցութան և հաղթանակների հիմքերը։

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։ Դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով։

Իրական խնդիրը այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը, և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Ուստի ես այստեղ դիմում եմ ՔՊ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի՝ եթե Փաշինյանի ստերի տարափը ձեր մոտ էլ ներքին ընդվզում և հակակրանք առաջացրել, եթե դուք էլ եք հասկանում, որ սեփական ձախողումների պատճառով չի կարելի կործանել մի ամբողջ երկիր և ջուրը գցել սերունդների մաքառումը, արյունն ու քրտինքը, եթե դուք էլ հասկանում, որ թշնամուն անվերջ զիջումները մեր երկիրը տանում են անդունդ, և որ մենք կարող են Փաշինյանի ղեկավարությամբ կորցնել մեր ողջ պետությունը, քայլ արեք այսօր, և մերժեք ձեր ներսում Փաշինյանին՝ որպես ստախոս և քաղաքական բանկրոտ։ Եթե դուք չգիտեք, թե ինչ պետք է անեք դրանից հետո, եկեք խոսենք և միասին լուծումներ գտնենք՝ շատերդ տեղս գիտեք, կամ կարող եք հեշտությամբ գտնել, եթե Փաշինյանը նույնիսկ ինձ նորից բանտ ուղարկի, որպես պատգամավորներ կարող եք ինձ այցելել այնտեղ։

Մենք ունենք ձեզ առաջարկելու իրական լուծումներ, և եթե մեր ներսում համարձակություն գտնենք, թեև կորուստներով, կարող ենք միասին հաղթահարել մեր երկրի այս գոյութենական ճգնաժամը։ Քայլը ձերն է, տիկնայք և պարոնայք։