Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը կոպտորեն խեղաթյուրեց բանակցային գործընթացի ողջ էությունը. «Համախմբում»

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում այսօրվա անվտանգային ճգնաժամի համար, և նրա հեռացումն իշխանությունից հանդիսանում է առանցքային գրավական, այդ ճգնաժամը տեսանելի հեռանկարում հաղթահարելու և մեր երկիրը դրանից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար»։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, «Համախմբում» նախաձեռնության մյուս անդամները հայտարարություն են տարածել, նշել, թե Հայաստանի պետականությունը վտանգված է։

«Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, փաստացի հայտարարեց կապիտուլյացիոն համապարփակ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին, որով նա պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և անվերապահ ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև զիջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները»,- նշում են նախաձեռնության անդամները։

Արձանագրելով, որ Փաշինյանը ոչ միայն կոպտորեն խեղաթյուրեց Արցախի հարցի և նախորդիվ երեք տասնամյակ ընթացած բանակցային գործընթացի ողջ էությունը, այլև հընթացս հարցականի տակ դրեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի գոյության բուն միջազգային իրավական հիմքերը՝ Ավետիք Չալաբյանն ու նրա գործընկերները կոչ են անում Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարվել հաստատել Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր։ Պատգամավորներին էլ հորդորում են հրաժարվել վավերացնել Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի մեր պետության այդ անկյունաքարային հիմքերին։

Հասարակական-քաղաքական գործիչը իր ընդդիմադիր գործընկերների հետ դիմել է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբին, Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Դատախազությանը, հասարակական-քաղաքական դաշտում գործող ապազգային ուժերին, իսկ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ այդ թվում «Քաղաքացիական պայմանագրին», հորդորել են սկսել խորհրդակցություններ՝ կառավարության նոր կազմի և նրա հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ։

«Մենք պատրաստ ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու համար», - արձանագրել են Կարին Տոնոյանը, Ավետիք Չալաբյանը, Էդգար Ղազարյանը և այլ անձինք։

Գարիկ Մխիթարյան