Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչպես այլասերել ցանկացած կարևոր գաղափար․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Այսօր ՀՀ Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այսուհետև ՀՀ ողջ զինապարտ բնակչությունը տարվա ընթացքում 25 օր տևողությամբ պարտադիր մարտական հավաքներ է անցնելու, որից 4 օրը լինելու են կազմակերպչական, 7 օրը՝ մարզումներ, իսկ 14 օրը՝ մարտական հերթապահություն։ Թվում է, թե վերջապես պարտության խորհրդանիշ հանդիսացող այս իշխանություններին սկսել է հասու դառնալ համատարած ռազմականացման անհրաժեշտությունը, և նրանք սկսել են քայլեր ձեռնարկել այս կարևոր ուղղությամբ։
 
Սակայն երբ սկսում ես ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնությունը, հասկանում ես, որ սա նույն այդ ռազնականացումը այլասերելու և վարկաբեկելու ուղիղ ճանապարհ է, և ահա թե ինչու՝
 
ա) կախված թե որն է համարվում զինապարտության վերին տարիքը (45 թե 55 տարեկանը), Հայաստանում ներկայումս զինապարտ է մոտ 400 000 - 600 000 քաղաքացի։ Եթե բոլոր այս քաղաքացիները տարին մեկ պետք է անցնեն 25-օրյա հավաքներ, ապա միաժամանակ յուրաքանչյուր պահի մարտական հավաքների մեջ է գտնվելու 30,000-40,000 անձ։ Սա հսկայական թիվ է, համադրելի գործող բանակի շարքային կազմի ընդհանուր թվաքանակի հետ, և բացարձակ անկառավարելի այն պայմաններում, երբ նույնիսկ գործող զորամասերում չեն հերիքում ոչ շենքային պայմանները, ոչ սպաները, ոչ ժամանակակից հանդերձանքը և սպառազինությունը։ Թե ինչպես է Պաշտպանության նախարարությունը կառավարելու այդ վիթխարի հոսքը, ոչ ոք պատկերացում չունի, ակնհայտորեն մարդկանց մեծ մասը որևէ օգտակար ֆունկցիա այդ պայմաններում չի կարողանալու կատարել, փոխարենը նրանք կտրվելու են իրենց բնականոն կյանքից, ենթարկվելու անհամաչափ ռիսկերի, և հիասթափությամբ և խորապես դժգոհ վերադառնան այդ հավաքներից։
 
բ) մարդկանց այդպիսի մեծ բազմության անիմաստ շեղումը իրենց բնականոն գործունեությունից ունենալու նաև լուրջ տնտեսական հետևանքներ։ Հայաստանում մոտավորապես 1,2 միլիոն մարդ է ներգրավված տնտեսական ակտիվության մեջ։ Փաստացի, նրանց մոտ 3%-ը յուրաքանչյուր պահի շեղված է լինելու իրենց աշխատանքից, առանց համարժեք օգուտ տալու երկրի պաշտպանությանը։ Սա ոչ միայն հսկայական տնտեսական վնասների կբերի, այլև կհանգեցնի տնտեսական բազմաթիվ շղթաների խաթարման, քանի որ այդ թվակազմից շատերը անհատ տնտեսավարողներ են, և նրանց անհատական գործունեության կասեցումը կարող է հանգեցնել իրենց ողջ գործի խափանման, համատարած սննկացումների՝ առանց համարժեք օգուտի երկրի պաշտպանությանը։
 
գ) Եթե մեր երկրի քաղաքացիներին ամեն տարի մեկ շաբաթով ներգարվվեին ուսումնա-մարտական հավաքների մեջ, մարտունակության որոշակի մակարդակը պահելու նպատակով, դա կարելի էր հասկանալ և նույնիսկ ողջունել։ Բայց ենթադրել, որ ցանկացած արական սեռի քաղաքացի կարող է մեկ շաբաթվա պատրաստությունից հետո գնալ մարտական հերթապահության, բացարձակ անիրատեսական է, քանի որ նրանցից շատերը խաղաղ պայմաններում տարրական ֆիզիկական պատրաստություն չունեն, զենքի հետ նորմալ վարվել չգիտեն, և մարտական հերթապահության գնալուց, ավելի շատ վտանգելու են իրենց և իրենց ծառայակիցների կյանքը, քան որևէ օգուտ տան երկրի պաշտպանությանը։ Մեր բանակի նորակոչիկները մոտ 20 շաբաթ մարտական պատրաստություն են անցնում, և միայն դրանից հետո են մեկնում մարտական ծառայության, և ըստ փորձի, միջինում միայն մեկ տարի ծառայելուց հետո է, որ սկսում են արդյունավետ կատարել իրենց մարտական պարտականությունները։ Պատկերացնել, որ նրանցից շատ ավելի տարեց համաքաղաքաղացիները, համատարած կարող են մեկ շաբաթվա պատրաստությունից հետո արդյունավետ մարտական հերթապահություն իրականացնել, պարզապես աբսուրդի ժանրից է, և իրականում հանգեցնելու է ողբերգական արդյունքների։
 
դ) այսպիսի մասսայական գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև մասսայական կոռուպցիոն ռիսկերի։ Բազմաթիվ համաքաղաքացիներ փորձելու են տարբեր պատրվակներով ազատվել ծառայությունից, նույնիսկ հեռանալ երկրից, հայտնվելու են տարբեր պաշտոնյաներ և միջնորդներ, որոնք սկսելու են իրենց ծառայությունները առաջարկել, և սա բերելու է ամբողջ ոլորտի կրիմինալիզացիայի, հսկայական չարաշահումների, գործող իշխանությունների կողմից կամայական գործելակերպի, և այլ ցավալի հետևանքների։
 
ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՔՊ-ական նախարար Պապիկյանի ղեկավարությամբ, արդեն աչքի է ընկել մի շարք աբսուրդային նախաձեռնություններով, դրանից նախորդը 24 մլն դրամով ժամկետային զինծառայողներին ծառայությունից ազատելու տխրահռչակ նախագիծն էր։ Թեև այս նոր նախագիծը ուղիղ հակառակ գաղափարական ուղղվածություն ունի, այն նույնպես միայն վնաս է տալու, քանի որ բացարձակ կտրված է իրականությունից։
 
Հայաստանին իսկապես պետք է ռազմականացում, այն անխուսափելի է, բայց այն պետք է արվի խելամիտ, հաշվարկված գործողություններով, որոնք հիմնվում են ռազմական գործի խորը իմացության և լավագույն միջազգային կառավարչական փորձի վրա։ Երկուսն էլ արմատապես բացակայում են գործող իշխանությունների մոտ, որոնք շարունակում են իրենց արկածախնդիր նախաձեռնություններով նորանոր աղետներ բերել մեր երկրի և ժողովրդի գլխին։ Անկեղծ հույս ունեմ, որ ինչպես 24 մլն դրամով ազատվելու տխրահռչակ նախագիծը, այնպես էլ ողջ արական բնակչությանը համատարած դիրքեր տանելու այս նոր նախագիծը կտապալվի, և մենք իմիտացիայի փոխարեն ի վերջո կունենանք իրական նախաձեռնություններ, որոնք կնպաստեն մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը։