Ո՞ւմ հույսին է տնտեսությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը, որն ինքնին բավականին ուշագրավ է եզրահանգումների և տնտեսագիտական ուսումնասիրությունների առումով: Գոնե 2022 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերից (առաջին եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա տվյալներ) տպավորություն է, որ, ըստ մասնագետների, բավականին ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության հույսը ընդամենը 2-3 խոշոր կազմակերպություններ են, և առաջին հերթին՝ Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը:
Բանն այն է, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 82 միլիարդ դրամ: Այդ գումարից 129,2 միլիարդ դրամը (1000 խոշոր հարկատուների միասին վճարած հարկերի մոտ 12 տոկոսը) վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն էլ շարունակում է գլխավորել «1000յակի» ցուցակը: Ի դեպ, հետաքրքիր է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոմբինատը եռապատկել է իր վճարած հարկերը: Կառավարության հաջորդ հույսը «Գազպրոմ Արմենիան» է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 41 մլրդ 802,3 մլն դրամ հարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 9 տոկոսով:
Երրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 32 մլրդ 472 մլն դրամով։ Այս ընկերությունն իր վճարած հարկերը նախորդ տարվա ինն ամսվա համեմատ ավելացրել է մոտ 31 տոկոսով: Դե ինչ, փաստը մնում է փաստ, որ պետական բյուջե հարկային մուտքերը գնալով ավելանում են: Մնում է հասկանալ, թե ինչպես է կարողանալու դրանից օգտվել կառավարությունը՝ սոցիալական խնդիրներ լուծելո՞վ, բանակաշինությանը զարկ տալո՞վ, թե՞ պարգևավճարների «ավանդույթը» շարունակելով ու զարգացնելով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան