Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Հավատում ենք՝ Արա Արշավիրի գլխավորությամբ, մեր ավագ սերունդը դեռ շատ բան ունի մեր երիտասարդնեին սովորեցնելու․ Կամո Հայրապետյան

«Հարգելի հյուրեր, այսօր մեզ համար մեծ պատիվ է այստեղ, այս ֆորումին մասնակցելու համար։  Կրասնոդարից եկել ենք մեծ պատվիրակությամբ և այսօր ես ուզում եմ ասել, որ մենք այստեղ ենք միասին աշխատելու համար։ Տեսեք, թե ինչ եք կատարվում Ռուսաստանում և ամբողջ աշխարհում։ Այսօր Արա Աբրահամյանը տարբեր գերատեսչություններից մարդիկ է հրավիրել նաև տարբեր տարածաշրջաններից , որ խոսենք քննարկենք և գանք միևնույն հայտարարի, բայց ցավոք Հայաստանի իշխանություններից մարդիկ բացակայում են։ Արա Արշավիրը շուրջ 20 տարի է կազմակերպում է մեծ աշխատանքներ, որոնք շատերը չեն ցանկանում հասկանալ»,- այս մասին «Արարատյան Ալյանս»  մտքի կենտրոնի քննարկումների ժամանակ ասաց Կրասնոդարի մարզի ղեկավար Կամո Հայրապետյանը։ Նա ցավով նշեց, որ առկա ամբիցիաները թույլ չեն տալիս համակարգված աշխատել։  Ինչո՞ւ Սփյուռքը չի ցանկանում օգնել, ինչո՞ւ է հիասթափված։ 

«Դրա պատասխանը մենք շատ լավ գիտենք՝ չկա վստահություն։ Եկեք մտածենք՝ ինչպես հետ բերենք այդ վստահությունը։ Ես գիտեմ, որ մեր հայ ժողովրդին պետք է ամուր ֆունդամենտալ հիմք, և երբ Հայաստանի ղեկավարությունները կսկսեն աշխատել ի նպաստ հասարակ  ժողովրդի, այդ ժամանակ էլ Սփյուռքը կգա և ներդրումներ կանի այստեղ։ Ես ինքն էլ Կրասնոդարում զբաղվել եմ արտադրությամբ, ֆաբրիկաներ ու գործարաններ եմ կառուցել, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատել։ Ես չեմ կարող հասկանալ, ինչո՞ւ այսօր մենք չենք կարող միավորվել և բարի գործեր անել։ Այսօրվա մեր երիտասարդներն անչափ հայրենասեր են և նրանք ևս մտահոգվում են Հայաստանի ապագայի համար։ Եվ մենք հավատում ենք Արա Արշավիրի գլխավորությամբ մեր ավագ սերունդը դեռ շատ բան ունի մեր երիտասարդնեին սովորեցնելու։ Վաղը մենք մեր պատվիրակությունով մեկնում ենք Արցախ, որտեղ մասնակցելու ենք սպորտ դպրոցի բացմանը,ինչպես նաև այլ դպրոցի բացմանը, որի վերակառուցման օժանդակությունը տրամադրել ենք մենք։ Մենք ունենք երկու երկիր Հայաստանը և Ռուսաստանը, մենք օգնել ենք և օգնելու ենք հայերին բայց երբեք դրոշակ չենք արել և չենք թափահարել»,- ասաց Հայրապետյանը։