Կառավարության հակազգային նախաձեռնությունը ձախողվեց․ Չալաբյան
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դեռ երկու շաբաթ առաջ գրել էր գործող կառավարության հերթական հակազգային նախաձեռնության մասին։
Կառավարությունը հանրային քննարկման էր դրել 150 հազար դոլարի ներդրման դիմաց ցանկացած անձի՝ անկախ նրա ազգային պատկանելությունից, քաղաքացիություն շնորհելու նախագիծը։ Չալաբյանն արձանագրում է, որ Արդարադատության նախարարության կայքի վրա ավարտվել է այդ խայտառակ նախաձեռնության հանրային քննարկումը և մասնակցած քաղաքացիների 95 տոկոսը դեմ է արտահայտվել դրան։
«Ժողովրդավարական բաստիոնի ինքնահռչակ պարետին առաջարկում եմ ենթարկվել ժողովրդի կամքին և չեղարկել այս նախաձեռնությունը, իսկ մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցել են այս հանրային քննարկմանը շնորհակալություն եմ հայտնում և հորդորում եմ շարունակել հետամուտ լինել, որպեսզի իրենց վճռական ձայնը տեղ հասնի»,- գրել է Ավետիք Չալաբյանը։
Ինչ խոսք, արդյունքը շշմեցուցիչ և կարևոր է, սակայն Չալաբյանն ինքն էլ տողատակով հասկացնում է, որ գործող իշխանությունն ամենևին էլ մտադիր չէ հրաժարվել հակազգային այս նախաձեռնությունը կյանքի կոչելուց և առաջիկայում դեռ կփորձեն կրկին առաջ մղել, հատկապես, որ այս նախաձեռնությունը փոխում է ոչ թե Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների, այլ ավելի շուտ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից։
Ընդամենը մեկ նախաձեռնության մասով՝ Ավետիք Չալաբյանի հորդորին, բազում անձինք ականջալուր եղան, կարողացան ապահովել, որ քննարկմանը մասնակցածների 95 տոկոսը դեմ արտահայտվի, հետայսու հարկավոր է ցանկացած նման քննարկման դեպքում անպայման բարձրացնել ժողովրդի ձայնը , իշխանություններին բացատրել իրենց արարքների վտանգավորությունը և փորձել կանխել Հայաստանի Հանրապետության դեմ ցանկացած դավադրություն։
Լինա Արամյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան