Որքան խորն է վերքը, այնքան էլ ուժեղ է ոտքի կանգնելու, ցավը թոթափելու և առաջ գնալու ցանկությունը․ Չալաբյան
Երբ մոտիկից ես շփվում արցախյան իրականության հետ, հասկանում ես, թե որքան խորն ու ցավոտ է այդ վերքը, և որքան կամք և տոկունություն է պետք՝ այդպիսի վերքով ապրելու և չհանձնվելու համար: «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավեիտք Չալաբյանն է այս արձանագրումն արել՝ Արցախում շփվելով մեր հայրենակիցների հետ, անձամբ ծանոթանալով ստեղծված իրավիճակին։
Նրա դիտարկմամբ, այսօր Արցախում մեր հայրենակիցները ապրում են՝ շրջապատված թշնամու զորակայաններով և դիտակետներով, Հայաստանին կապող ընդամենը մի ճանապարհով, որը կարող է խզվել ամեն պահի, ռուս խաղաղապահների փխրուն պաշտպանությամբ, որն ամեն պահի ևս կարող է վերանալ, Հայաստանի իշխանություններից եկող հակասական ուղերձներով, որոնք հուսահատությունից ու ցավից բացի ուրիշ ոչ մի բան չեն կարող առաջացնել այս հողի վրա ապրող մարդկանց համար:
«Դրանով հանդերձ, մեզ հանդիպած մարդիկ այստեղ վճռական էին՝ շարունակելու ազատ ապրելու իրավունքի համար իրենց դարավոր պայքարը»,- նշել է Չալաբյանն ու հավելել․ «Ստեփանակերտում և այլուր նաև այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակն է նոր իրականության պայմաններում վերականգնել և նոր շունչ տալ տնտեսությանը, կրթական և մշակույթային նոր հնարավորություններ տրամադրել երիտասարդությանը, ավելի անվտանգ և պաշտպանված դարձնել արցախահայության ամենօրյա կյանքը: Որքան խորն է վերքը, այնքան էլ ուժեղ է ոտքի կանգնելու, ցավը թոթափելու, և առաջ գնալու ցանկությունը»:
Հասարակական-քաղաքական գործչի խոսքով, առաջիկա օրերին, ամիսներին, տարիներին և տասնամյակներին յուրաքանչյուրս մեծ գործ ունի անելու՝ ուժեղացնելու մեր պետությունը, նրա նոր ուժով տեր կանգնելու մեր բոլորի Արցախին, և վերականգնելու մեր միասնական հայրենիքը:
Լինա Արամյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան