Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Արցախով ու Արցախի հաշվին պաշտոններ ու հարստություն կուտակած նախկին պաշտոնյաները քանի՞ լումա են ներդրել վիրավոր Արցախում. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արցախով ու Արցախի հաշվին պաշտոններ ու հարստություն կուտակած նախկին պաշտոնյաները քանի՞ լումա են ներդրել վիրավոր Արցախում...
 
Տիտղոսային կամ խորհրդարանական ընդդիմությունը դարձյալ նույն սխալ մարտավարության մեջ է, որը նրան մի քանի անգամ կանգնեցրել է փակուղու առաջ: Այսօրվա հանրահավաքից առաջ կրկին գեներացվում է վտանգավոր մի թեզ, որ Արցախի ճակատագրով մտահոգ են միայն այն մարդիկ, ովքեր կմասնակցեն Ֆրանսիայի հրապարակի քաղաքական «թամաշային»:
 
Գռեհիկ շահարկում է Արցախը նույնացնել իշխանափոխության մասնավոր քաղաքական օրակարգ ունեցող խմբի հետ: Մայիս- հունիս ամիսներին այդ ձևով նրանք վարկաբեկեցին Արցախի դրոշը, հիմա շահագործում են արցախահայության օբյեկտիվ անհանգստությունները:
 
Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշ ծածանելը կամ հայրենասիրական կարգախոսներ հնչեցնելն ամենևին էլ հերոսություն չէ, մանավանդ, երբ հարթակում քիչ չեն մարդիկ, որոնց համար Արցախը տարիներ շարունակ եղել է սեփական իշխանությունն ամրապնդելու և հարստանալու խորհրդանիշ:
 
Արցախին այսօր պետք է խաղաղություն ու տնտեսական այնպիսի միջավայրի ստեղծում, որը մեր հայրենակիցներին պինդ կպահի իրենց հողի վրա՝ երաշխավորելով Արցախի հայկականությունը:
 
Ես ու մեր քաղաքական թիմն այսպես ենք տեսնում Արցախը հայկական պահելու բանաձևը:
 
Բարեբախտաբար, ընդդիմադիր այլ ուժեր ևս Արցախը չեն պատրաստվում «փրկել» քաղաքական «թամաշաներով»:
 
Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ հասցեագրված ուղերձում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գրել է.
«Վստահ եմ՝ ռուսական խաղաղապահների կայուն ներկայության շնորհիվ Արցախի անվտանգության երկարաժամկետ ապահովումը հնարավորություն կստեղծի Արցախի զարգացման համար։ Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ օգտակար լինելու խաղաղ Արցախի վերականգնմանը, Արցախի զարգացման, հումանիտար և այլ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ աշխարհի հայության և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման»։
 
Ի դեպ, Փաշինյանի քաղաքական քինախնդրության հետևանքով 44-օրյա պատերազմից երկու օր առաջ կալանավորված Ծառուկյանն, անազատության մեջ գտնվելով, երեք միլիոն դոլար է փոխանցել Արցախին:
 
Հետաքրքիր է՝ այսօրվա հանրահավաքի հետ նույնացող, Արցախով ու Արցախի հաշվին պաշտոններ ու հարստություն կուտակած նախկին պաշտոնյաները քանի՞ լումա են ներդրել վիրավոր Արցախում...