Դուք տեղեկացվա՞ծ եք, թե ինչ 10 զոհի մասին է խոսքը. Միհրան Պողոսյանը՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ վիճաբանեց քաղաքացու հետ
Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել 10 զոհի համար, ոչ մեկին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ով եկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, եւ ցանկանում էր մտնել, սակայն ակցիայի մասնակիցները թույլ չէին տալիս: Պողոսյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունն այդ փաստը պետք է հիմք ընդունի որպես հանցագործություն, քանի որ խոչընդոտում են իր գործունեությանը:
Միհրան Պողոսյանը բանավեճի բռնվեց մի կնոջ հետ, որը հիշատակեց մարտի 1-ի 10 զոհերին. «Դուք տեղեկացվա՞ծ եք, թե ինչ 10 զոհի մասին է խոսքը: Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել 10 զոհի համար, ոչ մեկին, որովհետև էդ ժամանակ, էս բացահայտումները, որ անում են, հիմա էլ ոչ ոք ոչ մի բան չի բացահայտում։ Որովհետև ձեզ ուղղորդում են, դուք ասում եք 10 զոհի համար: Ես էլ եմ ուզում, որ 10 զոհի պատասխանատուները բացահայտվեն, էս պահի դրությամբ որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ որեւէ անձի սպանության համար։ Նախորդ եւ նոր իշխանության օրոք էլ մեղավորին որոշում է դատարանը»,- ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ չաներ հավաքվել դատարանի մոտ, որեւիցե մեկը չէր գնա դատարան. «Դատարանները մնացել են միակ մարմինները, որ ապօրինություններին փորձում են խոչընդոտել: Երբ իշխանությանը ոչ հաճո որոշում է կայացվում, միանգամից դատարաններն են արգելափակում»,- ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8:30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12:00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: Այնուհետեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը կոչ արեց քաղաքացիներին, որ 13:30 բացեն բոլոր դատարանները:
Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի այս կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:
Ուղերձով է հանդես եկել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը. «Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ