Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Թշնամուն ի պատասխան. Ավետիք Չալաբյան

Պետք է ցավով արձանագրել, որ անցած երկու տարիները իսկապես մեզ համար նոր կորուստների շրջան էին,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, այն դեպքում, երբ թշնամին ատամները սրած, նոր զորամասեր էր կառուցում, նոր սպառազինություններ էր գնում, նոր մարտական ստորաբաժանումներ պատրաստում, և ամեն հարմար առիթի դեպքում ավելի էր մխրճվում էր մեր տարածքը, մեր երկրի ղեկավարությունը շարունակաբար բարբաջում էր «խաղաղության» դարաշրջանից, կեղծ խոստումներով կերակրելով ժողովրդին, շարունակում էր երկրի ներսում ատելություն բորբոքել և իրենից դուրս մեղավորներ փնտրել, և փաստացի ոչ մի բան չէր անում՝ դիմագրավելու և սաստելու թշնամուն:

«Այս ամենն էր, որ բերեց սեպտեմբերի 13-ի նոր հարձակմանը Հայաստանի վրա, որն աննախադեպ էր իր մասշտաբներով և կորուստների ծավալներով: Եվ թերևս միայն այս լկտի և դաժան հարձակումն էր, որն արթնացրեց մեր հասարակության գոնե գիտակից մասին, հիշեցնելով, որ պատերազմը չի ավարտվել, իսկ այն կարող է ավարտվել, միայն երբ կողմերի միջև նորից ուժային հավասարակշռություն է հաստատվել, երբ կողմերից մեկը այլևս չի կարող անպատիժ սպառնալ մյուսին, երբ ցանկացած սադրանք համարժեք պատասխան է ստանում, և ագրեսորը այլևս հնարավորություն չունի իր կամքը պարտադրել»,- գրել է Չալաբյանը:

Նրա խոսքով, այսօր եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է ատամներս սեղմած ու թևերս քշտած, վերականգնենք այդ ուժային հավասարակշռությունը: «Վերջ տանք ատելության քարոզին և վհուկների որսին, համախմբենք աշխարհով մեկ հայության ցփնված հսկայական ռեսուրսը, ամենուրեք կոշտ հակազդենք թշնամու «խավիարային» քարոզչությանը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերենք, նոր սպառազինություն արտադրենք և գնենք, նոր տաղանդավոր և խիզախ երիտասարդ սպաներ ներգրավենք մեր բանակ, նոր պաշտպանական ամրություններ կառուցենք ողջ սահմանի երկայնքով, պաշտպանելու մեր զինվորներին, և կրթենք ու զարգացնենք նրանց՝ դարձնելու 21-րդ դարի արդիական ռազմիկներ»,- արձանագրել է հասարակական-քաղաքական գործիչն ու հավելել. «Այս ամենը իրատեսական է և հնարավոր, և եթե մենք դա անենք, այլոց մոտ էլ կվերականգնենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամուն էլ կստիպենք (գուցե նույնիսկ առանց կրակոց) հետ նահանջել մեր հողից, Արցախը կպահենք հայկական, և ի վերջո, մի գեղեցիկ օր, հետ կվերադարձնենք նաև մեր Շուշին»: 

Լինա Արամյան