Վարչապետի կոչին Երեւանում արձագանքել էր մոտ 1100 մարդ. FIP
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը եւ թույլ չտալ որեւէ մեկի մուտք գործել դատարաններ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն «Փաստերի ստուգման հարթակի» հետ համատեղ վաղ առավոտից այցելել է Երեւանում առկա բոլոր դատարանները՝ փորձելով պարզել, թե ինչպես են քաղաքացիներն արձագանքել վարչապետի կոչին: Այսպես, ժամը 8:40-ից.
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ էին: Այստեղ հավաքված էր մոտ 150 ցուցարար, 4 մեքենայով արգելափակել էր դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել էր՝ հասնելով մոտ 300-ին: Այստեղ էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել էր մոտ 80 ցուցարար, նրանց թվում էր ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել էր մոտ 150-ի, նրանց են միացել «Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված էին, այստեղ հավաքված էր մոտ 50 ցուցարար, նրանց թվում էին պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը եւ Հակոբ Սիմիդյանը:
Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում էր 20-25-ի, նրանց թվում էին պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Քրիստինե Պողոսյանը:
Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել էր 140-150: Այստեղ էին նաեւ «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել էր դատարանի թե՛ ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել էր մոտ 40-ի:
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ էին: Այստեղ հավաքված էր 80 մարդ, մեքենաներ: Այստեղ էին նաեւ «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը եւ Վահագն Հովակիմյանը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի եւ Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում էր մոտ 150-ի: Նրանք արգելափակել էին բոլոր մուտքերը եւ թույլ չէին տալիս որեւէ մեկին մուտք գործել շենք՝ չնայած ոստիկանների կոչին: Այստեղ էին «Իմ քայլի» պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Բաբկեն Թունյանը:
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել էին 7-10 մարդ, որոնք եւս արգելափակել էին մուտքը:
Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված էր շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ էին, այստեղ էր «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Փակ էին նաեւ Սահմանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում էր 150-ի:
Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին միայն Երեւանում արձագանքել էր մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ էին: Ցուցարարներից բացի, հավաքված էին մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա էին նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան