Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց (ֆոտո)
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց: Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել Ապրիլյան հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել դպրոցի միակ 4-րդ տարրական դասարանի աշակերտների ավարտական հանդեսին:
«Շատ հուզված եմ, որ գտնվում եմ այստեղ: Շատ կարեւոր է, որ ունենք Ժորայի նման տղաներ: Մենք պարտական ենք Ժորային եւ պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը, որպեսզի մեր սահմանները լինեն անառիկ եւ այլեւս երբեք սահմանին կորուստներ չունենանք»,- ասել է Աննա Հակոբյանը՝ դպրոցի աշակերտներին խորհուրդ տալով լավ սովորել, որպեսզի ապագայում նրանք դառնան հայրենիքի համար պիտանի մարդ: «Դուք պետք է լավ սովորեք, ամեն օր կրթվեք ու զարգանաք: Մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս: Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում եւ իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը: Շնորհակալ եմ այս օրը պարգեւելու համար»,- եզրափակել է խոսքը Աննա Հակոբյանը:






















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...