Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Վարչապետը քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին,  ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն, եւ հանդիպումը լավ հնարավորություն է՝ համագործակցության ընթացքը եւ հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունը շահագրգռված է այդ գործընթացում ներգրավված գործընկերների, այդ թվում «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ փոխգործակցության զարգացմամբ, որը կնպաստի կենսաթոշակային բարեփոխումների հաջող իրականացմանը, ինչպես նաեւ կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական բաղադրիչների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել կապիտալի շուկայի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին: