Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է որպես քաղաքական խոչընդոտ․ Չալաբյան

Փաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է, որպես իրենց համար քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար և ամեն ինչ անում է Արցախը հանձնելու։ «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այդ մասին ասել է «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին։

Չալաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմը պարտվել է, քանի որ ուզում էր հանձնել Արցախը։ «Ինչո՞ւ են մեծ պատրաստականությամբ հանձնում Արցախը, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ պատրաստակամությամբ է հանձնում Արցախը, քան Ադրբեջանը պատրաստ է այն ընդունել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում, նա պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը։ Արցախի հանձման գաղափարը եկել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրենք Արցախը ընկալում են որպես քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար։ Պետք էր Արցախը հանձնել թղթով, հո՞ չէր հանձնի, եթե ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնե՞լ, ժողովրդի ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ «Տեսա՞ք, չստացվեց»,- ասել է հասարակական-քաղաքական գործիչը։

Ընդ որում, ըստ Չալաբյանի՝ Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում է, որպեսզի կարողանա հայտարարել, թե մեղավոր են բոլորը՝ Ռուսաստանը, Շառլ Միշելը, Բայդենը,Մակրոնն ընդհուպ, բայց միայն ոչ իրենք։ Ստեղծված իրավիճակում Ավետիք Չալաբյանը կարծում է, թե ամենակարևոր խնդիրը, թե ինչպիսի գործիքակազմ կարելի է ակտիվացնել այսօրվա հակազգային և կապիտուլացիոն կուրսը տապալելու համար։

Ի՞նչ, ինչպիսի՞ գործիքներ ունի քաղաքական փոքրամասնությունը, որ խափանի քաղաքական մեծմասնության քաղաքական կուրսը, կապիտուլացիայի քաղաքականությունը, ինչպես խափանել մինչև քաղաքական իրավիճակը փոխվի, հարցրել է Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով, որ որոշ ժամանակ հետո քաղաքական իրավիճակն իհարկե փոխվելու է, սակայն հարկավոր է միջոցներ գտնել, գործիքներ գտնել կոնսոլիդացնելու ընդդիմությանը, հասնելու միջազգային հանրության հստակ արձագանքին, ինչպես նաև բացատրել ժողովրդին Նիկոլ Փաշինյանի իշխանության ապազգային ընթացքը։

Լինա Արամյան