Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ, այսպես կոչված, «սորոսական» մի շարք կազմակերպություններ դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որ չհաստատի Մարտիրոսյանի թեկնածությունը: Գոնե երեկվա դրությամբ նախագահը համապատասխան հրամանագիրը չէր ստորագրել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նա բավականին ծանր կացության մեջ է այս օրերին, ինչպես ասում են՝ հայտնվել է ոչ թե երկու, այլ մի քանի քարի արանքում. մի կողմից՝ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը ժամանակին «նստեցրել» է իր «զինակից» ընկերներին, մյուս կողմից՝ առկա է հանրային ճնշում, բայց և վերջապես կա Նիկոլ Փաշինյանի գործոնը, որն ամեն կերպ ցանկանում է Մարտիրոսյանին տեսնել Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պատմուճանով: Սա առավել արտառոց է, քանի որ ժամանակին նույն Փաշինյանն էր ասում, թե «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Փաստացի, ինչպես մյուս դեպքերում, այս պարագայում էլ Փաշինյանը հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից՝ հանուն ինչ-ինչ շահերի, որոնք կապված են իշխանությունը պահելու և մեկ անձի դիկտատ հաստատելու հետ: Թե ինչ «պայմանավորվածություն» է կայացել ժամանակին իրեն ու իր ընկերներին դատած դատավորի ու Փաշինյանի միջև, դժվար է ասել: Սակայն հետաքրքիր է, որ, ըստ առկա տեղեկությունների, Մնացականյանի լոբբինգով ակտիվ զբաղվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Մնում է հասկանալ, թե ինչու է ԱԱԾ-ն այդքան շահագրգիռ դատավոր Մացոյին առաջ մղելու մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում