Պոպուլիզմից ձերբազատվելու պահը. Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ լակմուսի թուղթ
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերջին հարցազրույցը կրքեր է բորբոքել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, ընդ որում, հակադարձողները բնավ դուրս չեն գալիս պոպուլիզմի շրջանակներից, ողջամիտ փաստարկների փոխարեն էլ արձագանքում են բացառապես կենացային բնույթի պաթետիկ ճառերով։ Էժանագին այդ պոպուլիզմը մեկ անգամ արդեն աղետի հանգեցրեց 2020 թվականին, և սպառնում է նոր ողբերգության վերաճել։ Մինչդեռ Ռուբեն Վարդանյանի խոսքը չափազանց պարզ էր, հասկանալի և բացատրելի։ Թեման սկսեց շրջանառվել Արցախի պետնախարարի՝ RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում նշած Արցախի՝ Հայաստանին միավորվելու անհնարինության մասին արտահայտած տեսակետից հետո։ «Հենց այնպես միավորվել ու դառնալ Հայաստանի մարզերից մեկը անհնար էր։ Երբեք արցախցիները չէին համաձայնի, չէին դառնա Հայաստանի մասը, ինչպես 11 շրջանները, դա անհնար էր, այնպես որ սա բարդ կոնստրուկցիա է, այստեղ լուրջ մշակումներ են պետք այդ թվում և՜ Արցախի, և՜ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է ճիշտ կառուցված լինեն»,- ասել էր նա։
Ըստ էության, Ռուբեն Վարդանյանը պարզապես չէր ցանկացել քննադատել Արցախի նախկին էլիտային, որը, ի հեճուկս Հայաստանին վերամիավորվելու որոշման, նախընտրեցին հռչակել Արցախի անկախությունը։ Մյուս կողմից, ռեսուրսների տիրապետման, ավելի արդյունավետ օգտագործման հարց կար և կա։ Գաղտնիք չէ, որ Արցախն ավելի մեծ բյուջե ու հնարավորություններ ունի, քան եթե մեկ կամ երկու մարզ դառնար ՀՀ տարածքում։ Տարիների հեռվից, իհարկե, կարելի է քննարկել՝ ճի՞շտ էր այդ որոշումը, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ Ռուբեն Վարդանյանի խոսքը հենց դրան էր ուղղված։ Եվ հարցազրույցի հենց այս հատվածն է դարձել բուռն քննադատությունների թիրախ, երբ Արցախից դուրս գտնվող ու տեղի իրողություններին անծանոթ, երբեմն էլ ծանոթ, բայց այլ նպատակներ հետապնդողները իրենց տվել են պոպուլիզմին։ Ինչո՞վ են նրանք տարբերվում Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» բղավողից, ով «հաջողացրեց» հազարավոր երիտասարդների կյանքի գնով Արցախի մի զգալի մասը նվիրաբերել թշնամուն։
Մինչդեռ հիմա, նուրբ և հաշվարկված դիվանագիտության ժամանակն է, աշխարհին բացատրելը, որ Արցախն ինքնուրույն սուբյեկտ է՝ սեփական շահերով և գերակայություններով, պաշտպանվելու իրավունքով, արցախցու կյանքի և ապագայի ապահովության տեսլականով։ Եվ այս աշխատանքում պոպուլիզմը ոչ միայն անթույլատրելի, այլևս աղետալի կարող է լինել։
Նանե Իսկանդարյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան