Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Տարբեր առաջարկներ կան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից

Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը սկսել է համագործակցել «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Նա, լինելով ուրբանիստ, վերջերս մասնակցում էր Նոյեմբերյանի համայնքային զբոսայգու և հարակից հրապարակի վերակառուցման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ հանրային լսումներին։ 

Hraparak.am-ի հետ զրույցում Մնացականյանն ասաց, որ իր ղեկավարած Եվրաքաղաքական պլանավորման ինստիտուտը ուրբանիստիկայի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագիտական կազմակերպությունն է, և, հաշվի առնելով իրենց փորձն ու գիտելիքները, ըստ Մնացականյանի, «Ապրելու հիմնադրամն» առաջարկել է համագործակցել իրենց հետ և Նոյեմբերյանում ու Ալավերդիում, որտեղ համայնքապետերը «Ապրելու երկիր» կուսակցությունից են, կատարել են քաղաքային բարելավման և քաղաքային միջավայրի փոփոխություններ։

«Հրավիրեցին, գնացինք, ծանոթացանք, հետաքրքրվեցին՝ ես ինչ առաջարկներ ունեմ, և հիմա, ինչպես տեսնում եք, արդեն ի կատար է ածվում, նախագծման փուլն ավարտել ենք։ Նոյեմբերյանում անում ենք ավելի ստրատեգիական բարեփոխման քայլեր, Ալավերդիում անում ենք ավելի տակտիկական քայլեր»,-ասաց Մնացականյանը։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս ֆինանսատնտեսական համագործակցությունը վերջում վերածվի նաև քաղաքականի, օրինակ՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը հենց իրեն առաջադրի որպես քաղաքապետի թեկնածու, «Կենտրոնի» նախկին թաղապետն ասաց․ «Երևանի ընտրությունների մասին խոսելը դեռ շուտ է, ես կարծում եմ՝ դրա մասին կարելի է խոսել գարնանը, բայց, ինչպես տեսնում եք, դեպքերն այնքան արագ են զարգանում, որ հնարավոր է, որ ավելի արագ ես՝ ինքս, որոշումներ կայացնեմ։ Բայց չեմ կարող նաև թաքցնել, որ, այո, կան տարբեր առաջարկներ՝ մտնելու քաղաքական ինչ-որ պրոցեսների մեջ տարբեր քաղաքական թիմերի կողմից»։

Այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցությա՞ն կողմից։