Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել խաղաղության հարցը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին: 

Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում  գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Խորհրդակցությանը բարձրացվել է նաև համայնքներ-վարչակազմ- նախարարություններ օպերատիվ կապի և արդյունավետ համագործակցության հարցը:

Ընդգծելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը  նշել է, որ միայն կարգապահ ու կազմակերպված աշխատանքով է հնարավոր դիմակայել նոր մարտահրավերներին: Այս իսկ պատճառով  վարչակազմի ղեկավարների հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցությունների մեխանիզմ է  ներդրվել, ինչը հնարավորություն է տալիս անձամբ նրանցից լսել իրավիճակի ու  հրատապ խնդիրների մասին:

Այցի ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը  հանդիպում է ունեցել նաև Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել  նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, քաղաքացիական պաշտպանությանը,  բնակարանային ապահովման խնդիրներին, դպրոցների, ճանապարհների վերանորոգմանը և այլն:

Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ պետնախարարը նշել է.  «Խաղաղության հաստատման հնարավորությունը միայն մեր ուժի և համախմբվածության մեջ է: Ոչ մի պայմանագիր չի կարող  լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք: Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»:

Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք:

«Իրավիճակն այսպիսին է:  Դրա դեմ  պետք է պայքարենք բոլոր միջոցներով: Այս իրականությունը մեզնից բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում՝ թե՛ խնդիրների ախտորոշման, թե՛ որոշումների կայացման, թե՛ ընդհանուր գործելաոճի հարցում: Մենք շատ լուրջ վտանգներ և մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ողջ հայության պայքարն է»: