Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Քաղաքականություն

Արցախի պետնախարար Վարդանյանը երեխաների թունավորման դեպքի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել «Արևիկ» բուժմիավորումում

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այցելել է առողջապահության նախարարության ««Արևիկ» բուժմիավորում» ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին: «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը պետնախարարին տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի, Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի, «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանի, պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ:

«Պետնախարարին զեկուցվել է իրավիճակը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների ընթացքը: Նշվել է, որ, ընդհանուր առմամբ, բժշկական հաստատություն է դիմել  19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում:

Հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Գրիգորյանը նշել է, որ կատարվում են անհրաժեշտ լաբորատոր  փորձաքննություններ՝ պատճառները պարզելու համար, որոնց արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին:

Նշվում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանատու անձանց  հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել  դեպքի պատճառները պարզելու, կանխարգելիչ միջոցառումները շարունակելու ուղղությամբ: Նա հանձնարարել է նաև վերլուծել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերին արագ հակազդելու և համակարգված գործելու առումով: Պետնախարարը կարևորել է  նաև  հանրությանը պատշաճ իրազեկելու աշխատանքների իրականացումը: