Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Եկել է «խաղաքարտերը» բացելու պահը

Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցվել է ու ուղարկվել Սահմանադրական դատարան։ Դատարանը փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելուն ընդառաջ համապատասխան որոշում կայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ Քրեական ՀԻՆ օրենսգիրք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ (ՀՀ քրեական ՆՈՐ օրենսգիրք) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ: Պետք է փորձել հասկանալ՝ ո՞րն էր վարույթը կասեցնելու իրական պատճառը: Եթե գործը «ջուր» է, ապա այս դեպքում հասկանալի է, որ դատարանը չի կարող գործել օրենքին հակառակ և պետք է պահի անհրաժեշտ ընթացակարգը:
 
Այս տեսանկյունից հասկանալի են դառնում վարչապետ Փաշինյանի հախուռն քայլերը, քանի որ նման սցենարը կարելի էր կանխատեսել և որպես հակափաստարկ՝ դաշտ գցել դատական համակարգի դավադրության թեզը: Փաշինյանի քայլերը այս դեպքում հասկանալի են, սակայն վիրահատական միջնորդության հետ վերջինս ունենալու է լուրջ խնդիրներ, քանի որ այդ գաղափարից ոգևորված չեն ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ միջազգային հարթակում, իսկ ներքին աջակցության՝ Փաշինյանի ռեսուրսները օր օրի սպառվում են: Փաշինյանը նախապես հայտարարել էր, թե ակնկալում է հպարտ քաղաքացիների «համաժողովրդական աջակցությունը», բայց դա հենց այնպես` օդի մեջ ասված գեղեցիկ խոսք էր։ Հազիվ 2000 մարդ արձագանքեց դատարանները շրջափակելու եւ դրանց աշխատանքը կաթվածահար անելու կոչին:
 
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին, ապա նա ստանում է մանևրելու շատ ավելի լայն հնարավորություններ, հատկապես, որ ՍԴ քննությունը կարող է ձգձգվել մինչև մեկ տարի: Մեկ տարին բավարար է ինչպես նոր քաղաքական միավոր ձևավորելու, այնպես էլ դաշտում առկա քաղաքական ուժերը կոնսոլիդացնելով: Վերջին շրջանում արդեն իսկ զգալի ակտիվացել է ՀՅԴ-ն, իսկ Դաշնակցության վերաբերմունքը երկրորդ նախագահի քաղաքական նկրտումների մասին՝ բոլորին քաջ հայտնի է: Այստեղ էլ, բնականաբար, առաջանում է հարց, թե որտեղ կլինի ՀՅԴ-ն, երբ Ռոբերտ Քոչարյանը լինի արդեն ավելի առաջնային քաղաքական կարգավիճակում: Դաշնակցությունը կկազմի՞ նոր ուժի առանցքը, թե՞ կդառնա դրա մաս: Որովհետև հակառակ դեպքում հարց է, թե ինչ դիրքավորում է ունենալու այդ ուժի նկատմամբ, քանի որ մեծ է հավանականությունը, որ երկրորդ նախագահն իր քաղաքական այդ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մյուս ուժերի հանդեպ վարելու է, այսպես ասած, «վերջնագրային» քաղաքականություն՝ կա՛մ նրա հետ, կա՛մ նրա դեմ: