Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Հրազդանի կիրճում օգնության ձայներ են լսվել. BMW-ն ընկել է գետը եւ շրջվել. կա զոհ եւ մեկ վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն եւ օգնության կանչեր են լսվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա.Վ.-ն եւ ուղեւոր Լ.Ֆ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել ավտոմեքենայի վրա։

Փրկարարները գետում գտնվող ավտոմեքենայի վրայից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Ա.Վ.ին եւ Լ.Ֆ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

«Արմենիա» ԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ Ա.Վ.-ն հոպիտալացվել է մահացած, իսկ Լ.Ֆ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Ժամը 01:14-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան: