Դադարեցրեք խաղաղապահների վրա հարձակումները, դուք դրանով օգնում եք ադրբեջանցիներին․ Արցախի պետնախարար
Ակնկալում ենք Ռուսաստանի առավել ակտիվ մասնակցություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» թեմայով Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա մատնանշեց այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանների» անընդունելի պահվածքը խաղաղապահների նկատմամբ, ծաղրը և ուժի կիրառման սադրանքները։
«Մենք հասկանում ենք ծանր իրավիճակը, որը ուժով չի լուծվում։ Մենք մեծ ակնկալիքներ ունենք Ռուսաստանից, որն իր գործառույթն ունի այս ամենում։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանն առավել ակտիվ մասնակցություն կունենա այդ հարցի լուծմանը։ 120 հազար մարդ գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դա խաղաղապահների հարցը չէ, այլ ավելի ճիշտ՝ Մոսկվայի և Երևանի հարցը»,-հավելեց նա։
Պետնախարարը հիշեցրեց, որ խաղաղապահները սահմանափակ մանդատ ունեն։ «Մենք պետք է ամեն ինչ անենք իրավիճակը փոխելու համար, մենք պետք է ավելացնենք զենքի քանակը և լուծենք նրանց երկարաժամկետ գտնվելու հարցը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղապահներն այստեղ իրենց լավ զգան, հայերը նրանց կողքին են։ Դադարեցրեք խաղաղապահների վրա հարձակումները։ Դուք դրանով օգնում եք ադրբեջանցիներին։ Ինչի՞ն եք ձգում, քննադատներ։ Դա չի լինի: Եթե խաղաղապահներ չլինեին, մենք էլ չէինք լինի»,-ընդգծեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները միակ զսպող ուժն են, և նրանց գտնվելը միակ երաշխիքն է նույնիսկ նման սահմանափակ տեսքով և սահմանափակ մանդատով։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը