Ռուբեն Վարդանյանը փայլուն պատասխաններ է տվել հայերի ու ռուսների մասին BBC–ի թունոտ հարցերին
Tsargrad.tv–ն գրում է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ին։ Նա հաստատել է հետևյալը. «Դուք վատ եք պատկերացնում, թե որքան ուժեղ է արցախահայությունը»։
Վարդանյանը նշել է, որ հայերն իրենց որոշումը վաղուց են կայացրել և ուզում են և ապրելու են իրենց հայրենիքում։ Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը նշել է, որ ոչ բոլորն են հասկանում հայերի ուժը. չէ՞ որ նրանք հազարավոր տարիներ ապրում են իրենց հայրենիքում։ Նա ասել է, որ հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է արդեն 35 տարի, հայերը պաշտպանում են իրենց հայրենիքը և հավատում իրենց արժեքներին:
Ժողովուրդը, նշել է Վարդանյանը, ամուր է կանգնած իր որոշման վրա, որն է ապրել ու պայքարել անկախ ամեն ինչից։ Այդպես է նա պատասխանել էկրանից այն կողմ գտնվող թղթակցին, երբ վերջինս ասել է, որ ներկա իրավիճակը դիտարկելով տպավորություն է ստեղծվում, որ այդպես երկար շարունակվել չի կարող: Այսինքն, ըստ թղթակցի, իբր «այդ տարածքը չի կարող գոյություն ունենալ»։ Նա իր խոսքերը բացատրել է նրանով, որ տուժում են մարդիկ, ովքեր գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ։
Այնուհետև Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ են հայերը ի դեմս պետնախարարի, այդ տարածքը Արցախ անվանում այն դեպքում, «երբ Ադրբեջանի և համաշխարհային հանրության համար դա Լեռնային Ղարաբաղն է»։ Վարդանյանը, ի պատասխան դրան, պարզապես հիշեցրել է մեկ պարզ ճշմարտություն, ըստ նրա որպես ապացույց ծառայում են Ադրբեջանի դասագրքերը։ Եվ իսկապես, 1980-ականների Խորհրդային Ադրբեջանի գրքերում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) նշվում է որպես հայկական տարածք։
Սակայն BBC-ի լրագրողները որոշել են կանգ չառնել ու հերթական «թունավոր» հարցն են ուղղել: Խոսքն, իհարկե, եղել է ռուս խաղաղապահների մասին։ Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ խաղաղապահ կոնտինգենտի ռուս զինվորները չեն բացում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի հետ կապող ճանապարհը։
Պետնախարարը ստիպված է եղել կրկին հիշեցնել, որ ռուս խաղաղապահները զենք կիրառելու սահմանափակ մանդատ ունեն։ Նա խնդրել է չմոռանալ, որ այնտեղ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք կրակելու իրավունք չունեն, քանի որ ճանապարհը փակել են ֆորմալ «էկոակտիվիստները», այսինք քաղաքացիական անձինք։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը