Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում իր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` շեշտելով, որ չի պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը:
Այս մասին թղթակցի հետ զրույցում նշեց Բաբայանը:
«Մայիսի 22-ին թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության ավարտից հետո ուսանողները դռներն իմ առջև փակեցին: Ես ասացի` բարի: Փակեք դռներն ում առաջ ցանկանում եք, բայց ես սովոր չեմ ենթարկվել որևէ ճնշման: Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր նպատակի հասան»,-իրավիճակը ներկայացրեց Բաբայանը:
Նա շեշտեց, որ տեղյակ չէ՝ ռեկտորը ստորագրե՞լ է ազատման դիմումը, թե՞ ոչ:
«Ինձ մեծ վիրավորանք են հասցրել: Դեռ կտեսնենք, թե ինչ շարունակություն կլինի, բայց ես վիրավորանք հանդուրժել չեմ կարող: Եթե այն մարդիկ, որոնք ինձ վիրավորել են, հասկանան, որ ճիշտ չեն վարվել իրենց դասախոսի հետ, այդ ժամանակ կմտածեմ, բայց կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,-ընդգծեց Բաբայանը:
Մայիսի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է անցկացվել: Ընտրվել է ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Ուսանողներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ կապակցությամբ` փակելով ինստիտուտի դռները: Նրանք թույլ չեն տվել շենքը լքել ներսում գտնվողներին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...