Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Սիրիայում տասնյակ հազարավոր մարդիկ բուժման կարիք ունեն, մինչդեռ դեղամիջոցների ծայրահեղ սղություն կա․ Ավետիք Չալաբյան

Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ հանդիպմանը «Համախմբում» շարժման անդամները քննարկել էին երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին անհապաղ օժանդակություն հասցնելու հարցերը։

Շարժման անդամ Ավետիք Չալաբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Սիրիան պետություն է, որ անցել է ծանր քաղաքացիական պատերազմի միջով, որը մինչև հիմա էլ դադարեցված չէ և, քանի որ Սիրիան գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ, նրան օգնությունը դառնում է շատ բարդ։

«Սիրիայի մի շարք քաղաքներ այժմ գտնվում են օտար ուժերի վերահսկողության տակ, ընդ որում՝ զոհերի մեծամասնությունը հենց այդ հատվածում է։ Սակայն հարցն այն է, որ միջազգային պատժամիջոցների հետևանքով ավիաընկերությունների մեծ մասն այնտեղ չի թռնում, հատկապես Եվրոպական երկրների մեծ մասը Սիրիային օժանդակություն չեն ցուցաբերում։ Ուստի այդ իմաստով Հայաստանի կողմից ցուցաբերվեղ օժանդակությունը շատ բարձր է գնահատվում։ Սիրայի դեսպանը մեր հետ հանդիպման ընթացքում մի քանի անգամ իր ու նաև Սիրիայի կառավարության երախտիքը հայտնեց, որ Հայաստանը ինքը գտնվելով բավական դժվար պայմաններում, չհայտարարված պատերազմական իրավիճակում, շրջափակման մեջ՝ Սիրային օժանդակում է»։

Անդրադառնալով օժանդակությանը՝ նա նշեց, որ երկրաշարժից անմիջապես հետո կան մի շարք անհապաղ խնդիրներ, դրանք ձմեռային իրեր են, օրինակ ծածկոցներ, քնապարկեր, գեներատորներ, տաքացուցիչներ, վառարաններ։ «Իրականում այս ամենի անհրաժաշտությունը շատ մեծ է, քանի որ 100 հազարավոր, գուցե անգամ միլիոնավոր մարդիկ հիմա անօթևան են մնացել։ Երկրորդը դեղամիջոցներն են, որովհետև, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Այս պահին արդեն Սիրիայում 4000 զոհ կա։ Տասնյակ հազարավոր մարդիկ բուժման կարիք ունեն, մինչդեռ դեղամիջոցների ծայրահեղ սղություն կա, ուստի մենք կենտրոնանալու ենք այդ դեղամիջոցների հայթայթման վրա, որոնք ի դեպ, բավական թանկ են։ Դրանք կենսական նշանակության՝ կյանք փրկող դեղամիջոցներ են, ամենայն հավանականությամբ՝ կփորձենք երեքշաբթի կամ չորեքշաբթի առաջին խմբաքանակն ուղարկել»։

Նա ընդգծեց, որ քանի որ բացի իրենցից նաև այլ կառույցներ են դրանով զբաղվում՝ հիմա հույս ունեն, որ խելամիտ խմբաքանակ կկարողանան ուղարկել։ «Մենք արդեն ունենք անհրաժեշտ դեղամիջոցների ցուցակը, որոնք առաջին անհրաժեշտության են և որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատելու են։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ ամենը ճիշտ հասցեատերերին հասնի և որևէ կերպ ճանապարհին չթալանվի, որովհետև բնական աղետների ժամանակ խնդիրներից մեկն էլ այն է, որ ճանապարհին բազմաթիվ անպարկեշտ մարդիկ փորձում են այդ միջոցները յուրացնել։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք ոչ միայն շտապենք, այլև որ այդ օգնությունը հասնի ճիշտ հասցեատերերին»։