Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Համախմբում» շարժումը կազմակերպում է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողով

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,
Արդեն երկու ամիս է, որ շարունակվում է Արցախի շրջափակումը։ Ադրբեջանը, շրջափակված պահելով Արցախը, փորձում է ճնշել նրա քաջարի բնակչությանը, սակայն նրա այս բարբարոսական վարքագիծը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ Արցախը որևէ ապագա չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում, և նրա կենսունակության միակ տարբերակը Արցախի միջազգային ճանաչումն է։
 
Այս նպատակով, մեր «Համախմբում» շարժումը և նրան միացած մոտ մեկ տասնյակ հանրային կառույցներ, միավորվելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման միասնական օրակարգի շուրջ, փետրվարի 24-25-ին կազմակերպում են  «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման  հրամայականը» գիտագործնական համաժողովը, որի նպատակն է քննարկել Արցախի միջազգային ճանաչման իրավական փաստարկները, վերհանել ճանաչմանը նպաստելու իրատեսական ուղիները և մեխանիզմները, և ձևավորել միասնական համահայկական ռազմավարություն՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման և միջազգային ճանաչման նպատակով։
 
Համաժողովին կարող եք հետևել հեռարձակվող ուղիղ եթերի միջոցով, Փետրվարի 24-25, 10:00, հղումները լրացուցիչ կտրամադրենք։