Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Համախմբում» շարժումը Արցախի միջազգային ճանաչման հարցով համաժողով է կազմակերպում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են քաշում «խաղաղության պայմանագրի» և Արցախի՝ Ադրբեջանի հետ «ինտեգրման» օրակարգը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը փորձում են օրակարգում պահել այլ հասարակական ու քաղաքական միավորներ:

Ի մասնավորի, «Համախմբում» շարժումը մոտ մեկ տասնյակ այլ կառույցների հետ միասին («5165» շարժում, «ԱՐԱՐ» հիմնադրամ, «Թեքեյան» մշակութային միություն, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ, Այլընտրանքային նախագծեր խումբ, «Կոնցեպտուալ հարթակ», «Ազգային արժեք ակումբ», Քաղաքագետների հայկական ասոցիացիա) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ փետրվարի 24-ին և 25-ին կազմակերպելու է գիտագործնական համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, համաժողովի նպատակն է լինելու քննարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավական փաստարկները, դրան նպաստելու ուղիներն ու մեխանիզմները, հստակեցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմքում ընկած միջազգային իրավական դոկտրինը և վերհանել դրա քաղաքական հնարավորությունները։ Համաժողովը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ թեև ՀՀ գործող իշխանությունները փաստացի ետ են կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղեգծից, Արցախն արդեն կայացած պետություն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի հենց պետության միջազգային ճանաչման ձևով։

Գիտագործնական համաժողովի ընթացքում ելույթ են ունենալու մի շարք գիտնականներ, պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիել յանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, միջազգային իրավունքի մասնագետներ Արամ Օրբել յանը, Լևոն Գևորգյանը, պատմաբան, «Համախմբման» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում