Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան

«Այսօր մենք ապրում ենք մեր նորագույն պատմության դրամատիկ ժամանակաշրջանը:  35 տարվա պայքարից  ու մաքառումից, 15 հազարից ավել մարտական կորուստներ տալուց, 2007 թվականին Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը հասնելուց հետո, մենք այսօր սարսափելի նահանջ ենք ապրում»,-«Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի Ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Տեղեկացնելով, որ գործող իշխանությունները միջացառմանը մասնակցելու հրավեր են ստացել, բայց չեն ներկայացրել՝ Չալաբյանը հայտնեց, որ վերջիններս այսօր պատրաստ են հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից:

«Պրահայում և Սոչիում արված հայտարարությունները դրա մասին են խոսում, Նրանք փաստացի պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը, որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդրի և բացահայտ դրա մասին խոսում են»,-ասաց Չալաբյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են բոլորին համոզել որ այլընտրանք չկա, քանի որ Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է ՀՀ-ն, որ այն երկկողմանիորեն բաց է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները և վերջինիս ուժային գերակայությունը կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ-ն կորցնի տարածքներ և սուվերենությունը:

«Մի պահային անբարենպաստ իրավիճակը չի կարող այսօր պատճառ հանդիսանալ, որ մենք հանձնվելով,  երկնչելով շրջենք պատմության մեր այս էջը և, ըստ էության, փակենք հայ ազգի պատմությունը, համակերպվենք նրա հետ, որ մենք չունենք ազգային ապագա»,-ասաց Չալաբյանը և հարց տվեց, թե արդյոք հայ ժողովուրդը սպառել  է այդ ուժերը՝ պտասխանելով, որ միջոցառման նպատակն այդ ուժերն ի մի բերելն է, մտավոր ներուժն իրար հետ համադրելը

Նա հայտարարեց, որ պայքկարը չի դադարում:

«Պարզապես մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք այդ պայքկարը շարունակելու համար: Արցախի համար պայքարը, պայքար չէ միայն Արցախի համար՝ այն պայքար է մեր լինելիության և տեսակի վերակերտման համար»,-ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամը և բանախոսներին հորդորեց անաչառ գնահատել իրողությունները, հայացքն ուղղել ապագային և լուծումներ առաջարկել: