Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Կարճ ժամանակում Ռուբեն Վարդանյանը դարձել է պայքարի սիմվոլը և նրան հեռացնելը լավ բան չի հուշում․ Արթուր Մոսիյան

Արայիկ Հարությունյանն իբր բացատրություն է տվել, թե ինչու է ազատել Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից, բայց, այդ և՛ Ալիևի, և՛ Նիկոլի պահանջն էր, ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղին վերաբերվող ցանկացած հարցում նրանք սինխրոն գործում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը, որով Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից։

«Եթե մարդիկ դա չեն տեսնում, դա իրենց մեղքն է։ Իսկ Արայիկ Հարությունյանը, թե ում պահանջն է կատարել` Նիկոլի, թե՝ Ալիևի, նա դրա բացատրությունը տվել է, որը մեզ չի բավարարեցնում»,- ասաց նա։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ շատ կարճ ժամանակում Ռուբեն Վարդանյանը դարձել է պայքարի սիմվոլը․ «Դա է ապացուցում դեկտեմբերին 25-ին տեղի ունեցած մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքը։ Արցախի ժողովուրդը ընտրել է այդ ուղին, և Ռուբեն Վարդանյանը դարձել էր պայքարի սիմվոլը և նրան հեռացնելը լավ բան չի հուշում և սխալ է մեր կարծիքով»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ Փաշինյանն իշխանության է բերվել Արցախը հանձնելու նպատակով և քանի գնում է, բոլորը համոզվում են դրանով․ «ՔՊ-ականները բերվել են որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց վախենամ, որ Արցախով չի բավարարվի և նույնը կլինի մնացած տեղերում, եթե ժողովուրդը ուշքի չգա և այդ ազգակործան պատուհասներին չվռնդի»,- ավելացրեց պատգամավորը։

Անդրադառնալով Հաագայի դատարանի կայացրած միջանկյալ որոշմանը քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որոշումը ինքն իրեն կյանքի չի կոչվելու․ «Կանեն, թե չեն անի, դա երկրորդական հարց է։ Խաղաղություն մուրացող, հանուն իր իշխանության ամեն ինչի համաձայնող իշխանության դեպքում և՛ Հայաստանը, և՛ Արցախը որևէ հաջողություն չեն ունենալու»։

Արթուր Մոսիյանը հավելեց, որ Արցախը իր 70-ից ավել օր բլոկադայի ընթացքում ապացուցեց, որ հումանիտար կամ այլ խնդիրները իհարկե դժվար են, բայց ամենակարևոր հարցը Արցախի ապագայի հարցն է, և ցանկացած արցախցի մտածում է միայն այդ ուղղությամբ․ «Նիկոլի և իր խունտայի վարած քաղաքականությունը ոչ մի արցախցու վստահություն չի ներշնչում։ Հայաստանի իշխանությունները որևէ կապ չունեն թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հիմնարար իրավունքների հետ։ Շատ կարճ ժամանակ հետո ժողովուրդը դրանում կհամոզվի։ Մի մարդ, որ ասում է, որ այս սարը մեզ պետք չի, ինչ ասես դրան»,- ասաց նա։