Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի ներքաղաքական իրավիճակին:  

«Արդեն հայտնի է, որ Արցախում նոր պետնախարարի պաշտոնում մտադիր են նշանակել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Թե ինչ սկզբունքներով և մոտեցումներով կշարժվի նոր պետնախարար և ինչպես կստացվի նրա համատեղ աշխատանքը նախագահի հետ, շատ դժվար է ասել:  

Նույն Ռուբեն Վարդանյանի դեպքում Արայիկ Հարությունյանը, մինչ նրա նշանակումը, ամիսներ շարունակ Վարդանյանին տարբեր մարդկանց շրջանում ներկայացնում էր որպես Արցախի ապագա, մարդ, ով ունակ է իրավիճակ փոխելու և իր ահռելի հնարավորությունները ի շահ Արցախի ներդնելու:

Թե ինչ եղավ այդ խոսքերից 2 ամիս անց` բոլորը գիտեն: Հարությունյանի կողմնակիցների մի մասը սկսեցին խոսել այն մասին, որ Վարդանյանը խնդիր է պետական համակարգի համար, մյուսները «պարզեցին», որ Վարդանյանը ռուսների մարդը չէ, մի խումբ այնքան առաջ գնաց ստեղծագործական մոտեցումներում, որ Վարդանյանի նշանակումը կապեցին ՀՀ ընդդիմության ջանքերի հետ:  

Ի դեպ, Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Ա. Հարությունյանն է, ով նշանակել ու  կարճ ժամանակ անց հեռացրել է իր նշանակածին` անկախ պատճառներից ու ներսում խորը ճգնաժամ ստեղծել, իսկ հիմա «հերոսաբար» պայքարում է իր իսկ ստեղծած «կաշայի» դեմ: Այս և նախորդ ժամանակահատվածում Հարությունյանի անկանոն ու անկանխատեսելի քաղաքական վարքագիծը հաշվի առնելով՝ դժվար է ասել, թե ինչ կունենանք նոր պետնախարարի նշանակումից հետո:  

Ներսիսյանի մասին վերջին շրջանում տարբեր բնույթի տեղեկություններ շրջանառվեցին` ՀՀ իշխանությունների, սոռոսականների ներկայացուցիչը լինելուց մինչև պաշտոնակռվի մասնակցի: Ես՝ ինքս ի պաշտոնե, իմ ծառայության տարիներին, իր հետ առնչվել եմ Արցախում, լավ տպավորություն եմ ունեցել, որովհետև իր գործում եղել է հստակ ու սկզբունքային, իսկ իր մասին տարածվող լուրերը հաստատող որևէ փաստի չեմ հանդիպել:  

Չնայած ծանր ներքաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային վիճակին`մեծ պատասխանատվություն է ստանձնել, և իմ ցանկությունն է, որպեսզի նա ու մյուս պաշտոնյաները հաջողեն, որովհետև դա բխում է Արցախի շահերից:   Կարևորը աշխատանքի հիմքում դրվող հստակ դիրքորոշումներն ու սկզբունքներն են, որոնք պետք է բխեն արցախցիների` 3 տասնամյակ առաջ հռչակած մոտեցումներից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը: