Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Արցախը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշել իր հետագա ճակատագիրը. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած շաբաթ Արցախի միջազգային ճանաչման հրամայականի հարցով անցկացված մեր համաժողովը, ի թիվս այլոց, հստակ արձանագրել էր, որ կեղծ են գործող իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, որ միջազգային հանրությունը Արցախը տեսնում է միայն Ադրբեջանի կազմում, և ՀՀ իշխանություններին մղում է հրաժարվել միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից:
 
Չանցավ մեր համաժողովի հայտարարության հրապարակումից ընդամենը երկու օր, երբ Գերմանիայի ֆեդերալ կանցլեր (վարչապետ) Օլաֆ Շոլցը հայտարարեց տառացիորեն հետևյալը՝ «Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»:
 
Սա Մադրիդյան սկզբունքների վերահաստատումն է, որը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դնում է նույն բարձրության վրա, ինչպիսին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, և ընդունում է, որ Արցախը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշել իր հետագա ճակատագիրը: Սա նաև ցույց է տալիս, որ քաղաքակիրթ երկրները որևէ կերպ մեզ չեն պարտադրում Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, և մենք ունենք հզոր կռվաններ՝ Արցախի ազատության և միավորված Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակելու համար:
 
Իրականում, այս պայքարում թե հաղթանակը, թե պարտությունը մեր ներսում է, և եթե մենք հաղթենք մեր ներսում թուլամորթ, ագահ, ծույլ ու սուտասան տեսակին, միջազգային հանրությունը հենց մեր թիկունքին կկանգնի: Ուստի մեր պայքարը շարունակվում է նոր թափով, մինչ այդ շնորհակալ եմ կանցլեր Շոլցին՝ արդարամիտ դիրքորոշման և հստակ ուղերձի համար: