Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Մենք առանձնացրել ենք պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ կառուցվելու ու իրականացվելու են մեր ծրագրերը. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

Ես շարունակելու եմ աշխատել Արցախում, շարունակելու եմ ծրագրեր իրականացնել և իմ կողմից, և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության միջոցով։ Իմ նպատակը մնում է անփոփոխ. ամեն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այս նպատակի համար պետք է շարունակենք մեր պայքարը։
 
Իմ ընկալմամբ` պայքարն այն է, երբ դու ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝ ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու, դրանք առավելություն դարձնելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ:
 
Մենք առանձնացրել ենք պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ կառուցվելու ու իրականացվելու են մեր ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Սուբյեկտայնության ամրապնդումը, Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը, Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը, Հիբրիդային պատերազմի դիմակայումը, Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը։ Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար:
 
Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական պահպանելու առումով չափազանց կարևոր է լինելու «կարմիր գծերի» պահպանումը։ Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Ու մենք հետևողական ենք լինելու այդ «կարմիր գծերի» պաշտպանության հարցում, քանի որ անթույլատրելի է դրանց որևէ խախտում։