Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Հայաստանի Սյունիքի մարզի վրա հարձակման կապակցությամբ

Ռուսաստանի հայերի միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի զինուժի դիվերսիոն հարձակումը  Սյունիքի մարզի Տեղ գյուղի դիրքերի վրա: Միաժամանակ անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, ովքեր հայ հասարակությանը համառորեն պարտադրվող «խաղաղության օրակարգի» հերթական զոհը դարձան:

Ցավոք, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի պատճառը միայն Բաքվի կողմից հետևողականորեն տարվող զավթողական քաղաքականությունը չէ, որի գագաթնակետը Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասի և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների զավթում է: Հատկանշական է, որ այս միջադեպը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց և իր դռները բացեց Եվրամիության երկարաժամկետ դիտորդական առաքելության առջև՝ Հայաստանի այդ սահմանամերձ շրջաններում իբր կայունության ապահովման նպատակով:

Եվրամիության դիտորդները գիտե՞ն արդյոք, որ Ադրբեջանի ղեկավարությունը, երեսպաշտորեն քողարկվելով «տարածաշրջանում խախաղության» թեմաներով, իրականում շարունակում է ամենաբարձր մակարդակով լկտիաբար հայտարարել, «ադրբեջանցիների վերադարձի» մասին «իրենց» առասպելական հողերը, բայց իրականում անխոչընդոտ ոտնձգություն է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի և պատմականորեն հայաբնակ Արցախի նկատմամբ:

Դժբախտաբար այս իրադարձությունները հետևանքն են Հայաստանի կամազուրկ և Ադրբեջանի գործողություններին  ոչ համարժեք քաղաքականության, որը փաստացիորեն հրաժարվել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունից, բոլոր մակարդակներում հայկական իշխանությունների պրոֆեսիոնալիզմի և կամքի բացակայության: Բաքվի և Անկարայի հետ ազգային և պետական շահերին հակասող համաձայնությունները ստորագրելու Երևանի անմիտ պատրաստակամությունը և շտապողականությունը, «տարածաշրջանում խաղաղության» շղարշի տակ, ավաղ միայն հեռացնում է իրական խաղաղության հեռանկարը, որին, բնականաբար, ձգտում է  յուրաքանչյուր հայ մարդ, և վտանգում է մեր ավանդական արժեքները և ինստիտուտները՝ այսինքն, Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև ղարաբաղյան երեք պատերազմներում մեր ժողովրդի զավակների հղած արյամբ:

Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հասարակության հետ վարել բաց երկխոսություն, անտեղյակության և վախի մթնոլորտում հայտնաված բնակչությանը տեղեկացնել տեղի ունեցող գործընթացներին: Հայտարարությունների և միջազգային ատյաններին արվող ուղերձների հետ զուգահեռ բացահայտել և օգտագործել բոլոր պետական ռեսուրսները, այդ թվում երկրի ներսում՝ Ադրբեջանին սիմետրիկ պատասխան տալու համար: Մենք վստահ ենք, որ ամենից առաջ պետք է վերականգնվի փառապանծ հայկական բանակի և հայ զինվորի բարի համբավը, ովքեր նույնիսկ այս պայմաններում ցուցաբերում են հերոսություն և կամք՝ պաշտպանելու մեր հայրենիքը:

ՌՀՄ-ն դիմում է Ռուսաստանում ապրող հայրենակիցներին, հայ երիտասարդությանը՝ այս իրադրության պայմաններում ցուցաբերել հանգստություն և զգոնություն, չտրվել հնարավոր սադրանքների, սեփական գործողություններում ուղղորդվել Ռուսաստանի հայերի միության միասնականության և համերաշխության կոչով: