Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Փաշինյանն իր մոլորեցնող ու դավաճանական հայտարարություններով ոտնակոխ է անում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. «Համախմբում»

Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կատարեցին Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող և ըստ էության փոխհամաձայնեցված հայտարարություններ։ Հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում, իսկ Իլհամ Ալիևը շեշտեց, որ Արցախը Ադրբեջանի ներքին հարցն է՝ արցախցիներին առաջարկելով կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ դուրս գալ Արցախից։
 
Հայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելն անհնարին լինելու վերաբերյալ վարչապետի աթոռին գամված անձի պնդումները շինծու են, ո'չ մի աղերս չունեն պատմական իրականության, հայ ժողովրդի ազգային-պետական շահերի, մարդու իրավունքների ու ազատությունների մասին համամարդկային սկզբունքների, միջազգային իրավունքի, սահմանադրականության հետ․ այդ հայտարարություններն անարգում են Արցախի ազատության համար զոհված հազարավոր հայորդիների հիշատակը, ոտնահարում Արցախի պետականության կայացման գործում մեր բազմահազար հայրենակիցների ունեցած վաստակը։
 
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններում ճանաչելը նշանակում է․
- լեգիտիմացնել Ստալինի ճնշմամբ Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի ապօրինի որոշումը,
 
- ճանաչել Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդությունը Խորհրդային Ադրբեջանի նկատմամբ, երբ Ադրբեջանն ինքն է հրաժարվել այդ իրավահաջորդությունից, իրեն հռչակել որպես 1918-1920թթ․ Ադրբեջանի իրավահաջորդ, որի կազմում Արցախը երբեք չի եղել,
 
- հավանություն տալ Արցախում խորհրդային շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված հայաթափման, Արցախյան շարժման շրջանում, 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հազարավոր հայերի նկատմամբ իրականացված կոտորածներին, տեղահանումներին, պետական մակարդակով դրսևորվող հայատյացությանը, Արցախի հանդեպ այսօր կիրառվող շրջափակման քաղաքականությանը,
 
- ոտնահարել Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերն ու հայ ժողովրդի հավաքական կամքը, քանի որ Արցախի ազատությունն ապահովելու (Մայր հայրենիքի հետ վերամիավորման հեռանկարով) նպատակն ամրագրված է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթում՝ Անկախության Հռչակագրում։
 
Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ ակտով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագիրը, որին Հայաստանի Հանրապետության ղեկավարներից հղում է կատարում միայն Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Գերագույն Խորհուրդը վավերացրել է վերապահմամբ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում Արցախի վրա։
 
Նիկոլ Փաշինյանն իր մոլորեցնող ու դավաճանական հայտարարություններով ոտնակոխ է անում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու կամքը։
 
Փաշինյանի և Ալիևի փոխհամաձայնեցված գործողությունները ցույց են տալիս, որ նրանք` համատեղ, Արցախի ժողովրդի հանդեպ կանխամտածված ցեղասպանության հիմքերն են նախապատրաստում։
 
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը հայտարարում է, որ միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով հայ ժողովուրդը կկանխի իր գլխին կախված մեծ ոճրի սպառնալիքը․
 
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը կոչ է անում հասարակական-քաղաքական բոլոր միավորումներին, հայրենասեր, պետականամետ քաղաքացիներին միավորվել հայրենիքի ազատագրման պայքարին։
 
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը վճռական է մինչև վերջ պայքարելու այս հարցում։