Մեր ճակատագիրը ոչ մեկ իրավունք չունի որոշելու. Ռուբեն Վարդանյան
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վաղն Արցախն ամբողջությամբ հոսանքազրկված է լինելու: Այդ պատճառով կառավարության որոշմամբ անգամ ապրիլի 20-ի աշխատանքային օրն է տեղափոխվել: Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը, որը մինչև օրս վերականգնված չէ: Էներգամատակարարումն Արցախում իրականացվում է բացառապես ներքին սուղ ռեսուրսների հաշվին, որոնք անսպառ չեն, և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում:
Արցախի բնակչությունը 128 օր շարունակ դիմակայում է ոչ միայն շրջափակման հետևանքով առաջացած բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարություններին, այլև՝ Ադրբեջանի կողմից հոգեբանական ահաբեկչությանը, Ալիևի ռեժիմի կողմից պարբերաբար հնչող ու գնալով ավելի ագրեսիվ բնույթ ստացող հռետորաբանությանը:
Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը, վերականգնել Արցախ – Հայաստան կապը, նաև Բաքու–Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսել միջազգային մեխանիզմների ներքո, Բաքվի ռեժիմի կողմից նորանոր սպառնալիքներ են հնչում:
Ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և արհամարհելով միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը Արցախը հայերից ազատելն է, 120 հազար բնիկ հայությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին իրենց հայրենիքից վտարելը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելը:
Մեր ճակատագիրը ոչ մեկ իրավունք չունի որոշելու: Անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի: Մեզ ոչնչացնելու ցանկացած փորձ մեզ ավելի միասնական ու կուռ է դարձնելու: Մենք շարունակելու ենք ամուր մնալ մեր հողի վրա, պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը