Ինչո՞ւ մերժվեց պատասխանող կողմի հերթական միջնորդությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ շարունակվեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ժամանակ հրապարակվեց այս պահին վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը: Ուշագրավ է, որ այս անգամ նա ներկա էր և նկատողություն ստացավ նախորդ նիստին անհարգելի բացակայելու համար (հիշեցնենք՝ «մոռացել» էր, որ նիստ կա): Ինչպես արդեն քանիցս նշվել է դատաքննության ընթացքում, Ալիյանի ցուցմունքներում մեծածավալ հակասություններ կան:
Վերջինս դրանք նորից կապում էր «չհիշելու», «շոկային վիճակի» հետ: Երեկվա նիստի «հերոսը», սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր, որը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ որպես վկա հարցաքննել ՌԴ-ում բնակվող Արման Սահակյանին, որը ներկա է եղել Ավետիք Չալաբյանի և Թոռնիկ Ալիյանի հանդիպումներին։ Դատավորի մերժմանն ի պատասխան փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց. «Նրան հայտնի են այդ դեպքի վերաբերյալ լայն ծավալի տեղեկություններ։ Եթե ձեր նպատակը դատական պրոցեսում իրականությունը վերհանելն է, ուրեմն ապահովեք նրա ներկայությունը։
Եթե Ձեր նպատակն այն է, որ մեր վկայակոչած վկային չհարցաքննեք՝ ենթադրելով, որ նա տալու է այնպիսի ցուցմունքներ, որոնք չեն բխելու մեղադրանքի շահերից՝ հենց էդպես էլ ասեք՝ իմանանք, ինչու եք երկար-բարակ, խուճուճ-մուճուճ հիմնավորումներ փնտրում»։ Ի դեպ, հավելենք, որ անդրադառնալով գործում շրջանառվող 2 մլն դրամ կաշառքին՝ Չալաբյանը երեկ հերթական անգամ շեշտեց, որ ո՛չ ուղղակի, ո՛չ միջնորդավորված երբեք ոչ մեկին 2 մլն չի առաջարկել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Փաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ Հայաստան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը