Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Ոնց ենք ապրելու Արցախը կորցնելու դեպքում, հույսներս ուրիշի վրա դնելու ժամանակ չունենք. Վարդանյան

Վերջին երկու օրերին, ՀՀ իշխող ուժն ու ընդդիմադիրները խոսում էին այն մասին, թե ով է մեղավոր և ինչ է եղել անցյալում, բայց ոչ մեկը չէր ասում, թե ինչ ենք անելու 120 հազար մարդու համար, որոնց թվում են 30 հազար երեխա, որպեսզի նրանք Արցախում ապրելու հնարավորություն ունենան։ Այսօրվա իրավիճակը պարզ է՝ կամ մենք պայքարում ենք և այդ պայքարը նշանակում է շատ ծանր որոշումներ, կամ ենթարկվում ենք, իսկ դա նշանակում է կորցնում ենք մեր արժանապատվությունը։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«ՀՀ վարչապետը, ընդդիմությունը պետք է հասկանան՝ եթե շարունակենք միայն մեղավոր գտնել ու քննադատել իրար, ապա դա ապագա չունեցող ճանապարհ է։ Մենք զինվոր ենք, իսկ դա ոչ միայն զենքի, այլև գոյության մեջ է։ Ամեն օր մենք ապրում ենք, հանդիպումներ ենք ունենում, որոշումներ ենք կայացնում, բայց ինձ թվում է, որ մենք մինչև վերջ չենք ուզում ընդունել Հայրենական պատերազմի գաղափարը՝ ոչ թե մարտական դաշտում զոհվելու կամ չզոհվելու իրականությունը, այլ այն, թե ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները»,-ասաց նա։

 

Վարդանյանի խոսքերով, պետք է հայատարարություններից զատ քայլեր ձեռնարկել․ «Ո՞նց է 120 հազար մարդ ապրելու Արցախում, պատասխանեք ինձ։ Եթե դուք ընդունում եք, որ նրանք Ադրբեջանի կազմի մեջ են, ո՞նց են այդ մարդիկ պահելու իրենց հայկական ոգին»,-նշեց նախկին պետնախախարը։