Ծեծկռտուք ու դանակահարություն Մասիսում. 3 երիտասարդներից մեկը քունքի ջնջխված, պատռած վերք է ստացել
Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «ձախ նախաբազկի աջ վերին երրորդականի, ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք, սալջարդ», «ձախ ծղիկոսկրի կոտրվածք տեղաշարժով» եւ «գանգուղեղային վնասվածք հարցականով, աջ քունքի ջնջխված, պատռած վերք» ախտորոշումներով 3 երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել են վթարի հետեւանքով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ երիտասարդները վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում 1998 թ. ծնված Արամ Մ.-ի եւ 1996 թ. ծնված Արման Մ.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ՝ վերջիններիս կողմից դանակով եւ այլ առարկաներով հարվածներ հասցնելու հետեւանքով:
Արամ Մ.-ն եւ Արման Մ.-ն ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...