Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Ավարտվեցին «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» կրթական ծրագրի 2-րդ հոսքի դասընթացները

Մայիսի 6-ին տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական
ծրագրի 2-րդ հոսքի շրջանավարտների հավաստագրերի հանձնումը։


Շուրջ չորս շաբաթ տարբեր մասնագիտություններ և զբաղվածություն ունեցող 50 երիտասարդ Հայաստանից և 20 երիտասարդ Արցախից՝ առցանց ռեժիմով, հնարավորություն ունեցան «Անվտանգության ակադեմիայի» շրջանակում ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ դասախոսություններ լսել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի, ընթացիկ գործընթացների, ի հայտ եկած ռիսկերի, սպառնալիքների, ինչպես նաև հնարավորությունների և հավանական զարգացումների շուրջ։ Ծրագրի  մասնակիցները, մեկ տասնյակից ավել ինտենսիվ դասընթացներից բացի, մասնակցեցին նաև ճանաչողական այցերի և գործնական պարապմունքների։

«Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրի գլխավոր առավելություններից է այն, որ այստեղ
կրթական պրոցեսն հիմնված է ինտերակտիվ հաղորդակցության վրա, ինչի շնորհիվ երիտասարդները ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև մտագրոհային քննարկումների, վերլուծությունների, հատուկ մեթոդներով խմբային աշխատանքների միջոցով հնարավորություն են ունենում գործընթացների մոդելավորում տեղայնացում իրականացնել՝ փորձելով հիմնախնդիրները դիտարկել կոնկրետ իրավիճակներում, հանգամանքներում և դեպքերում։


Ակադեմիայի շրջանակում մասնակիցները նաև հայրենաճանաչողական այց են կատարել դեպի Մակարավանք, ինչպես նաև հնարավորություն են ունեցել մասնակցել կրակային պատրաստության ուսումնական վարժանքի և զարգացնել իրենց կրակային հմտությունները։


«Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագիրը շարունակական է լինելու․ հաջորդ հոսքի
ընդունելության մասին կհայտարարվի առաջիկայում։