Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ Աշոտյանին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումները անընդհատ նորանոր, բազմաժանր «դրսևորումներ» են ստանում. օրինակները բազմաթիվ են: Յուրահատուկ մի «ձև» էլ ընտրվել է Արմեն Աշոտյանի համար: Բացի նրանից, որ իշխանությունները տարբեր մարդկանց համոզում, «խրախուսում» են, որ կարողանան ուղղորդված, ձեռնտու ցուցմունքներ ստանալ նրանցից, իրավաբանները առնվազն ծիծաղելի են համարում ընտրված խափանման միջոցը, այն է՝ երկրից բացակայելու արգելքը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ:

Թերթի ունեցած տեղեկություններով, իշխանությունները նման քայլի են գնում ոչ թե նրա համար, որ մտավախություն ունեն, թե Աշոտյանը չի վերադառնա, այլ առաջին հերթին չեն ցանկանում, որ եվրոպական քաղաքական բարձր հարթակներում ազգային հարցերի, այդ թվում՝ Արցախի հարցի հետ կապված, լսվի այլընտրանքային կարծիք, ինչպես նաև բարձրաձայնվի Հայաստանում, այսպես կոչված, «ժողովրդավարության» հետ կապված իրական վիճակի մասին:

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրական» հայտարարությունների ու մոտեցումների ֆոնին նշյալ հարթակներում հայաստանյան ընդդիմության կողմից հնչող այլընտրանքային՝ իշխող ուժի մոտեցումներից տարբերվող կարծիքները կարող են հիստերիայի մեջ գցել այդ կառույցներում ադրբեջանական պատվիրակություններին:Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին խիստ նյարդայնացրել է այն հանգամանքը, որ Արմեն Աշոտյանը որոշ ժամանակ առաջ գաղտնազերծեց հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվող սկզբունքների հետ կապված փաստաթուղթը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում