Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

UCOM-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին

Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների խորվաթական մատակարարն ու Ericsson-ի զուգորդված կազմակերպությունը, շարունակում են երկարամյա գործակցությունը։ Գործընկերները միավորել են ուժերը՝ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման և ընդլայնման նպատակով, ինչից կշահեն ոչ միայն վերջնական օգտատերերը, այլև ձեռնարկությունները։ 

«Ռազմավարական զարգացման և արդիականացման այս նոր դարաշրջանը կարևոր հանգրվան է Ucom-ի համար։ Երախտապարտ ենք Ericsson Nikola Tesla-ի մեր գործընկերներին՝ մեզ հետ նորարարության այս ճանապարհն անցնելու և Հայաստանում իրենց ամենաառաջադեմ տեխնոլոգիաների գործարկումը վստահելու համար։ Ucom շարժական ցանցի արդիականացումը չափազանց կարևոր է մեր հաճախորդներին ամենահուսալի ու նորարարական հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ինչն անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից բիզնեսի կամ հաստատության արդյունավետ գործունեության համար։ Այս ներդրումով Ucom-ը վճռական է ավելի մեծ արդյունավետությամբ, պատրաստակամությամբ և ճկունությամբ բավարարել իր բաժանորդների ապագա պահանջները՝ ստեղծելով օգտվողների նոր տեսակի փորձառություն բոլորի համար։ Սա կհզորացնի Հայաստանի տնտեսությունը և կաջակցի դրա շարունակական աճին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

 

Այս գործակցությամբ ներմուծվում է «կանաչ» պատասխանատվության նոր մոդելը՝ ավելի փոքր ածխածնի հետքով, ի լրումն էներգիայի նվազագույն սպառման։  Այս ներդրմամբ Ucom-ը կապահովի ավելի մեծ արդյունավետություն, պատրաստվածություն և ճկունություն՝ բավարարելու նաև ցանցի ապագա պահանջները։ 

«Ուրախ եմ, որ մենք շարունակում ենք հաջողված երկարատև գործակցությունը Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Ucom-ի հետ։ Հիմնվելով մեր փոխգործակցության և նորագույն ծրագրային լուծումների վրա՝  Ucom-ի ցանցն ապագայում էլ ավելի արդյունավետ կգործի և ավելի մեծ առավելություններ կընձեռի իր հաճախորդներին», - ասված է Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչի հայտարարության մեջ։

 

###

 

 

Ucom-ը Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է։ Ընկերությունը IP հեռւստատեսության և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատար է, նաև առանցքային դիրք է զբաղեցնում շարժական ինտերնետի տեղական շուկայում։

 

Ericsson Nikola Tesla-ն խորվաթական ընկերություն է, որը, որպես Ericsson Corporation-ի ասոցիացված անդամ, գործում է համաշխարհային ՏՀՏ շուկայում։ Ընկերության գործունեությունը ներառում է հաղորդակցական համալիր լուծումների և ծառայությունների մշակումը բազմածառայական և շարժական ցանցերի, այդ թվում՝ շարժական ինտերնետի ոլորտում, ինչպես նաև համալիր համակարգերի ինտեգրումը գործարար բոլոր ոլորտներում։