Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Ճերմակ հիվանդանոց»-ը աճուրդով օտարելու ժամկետը լրացել է, մտավախություն կա, որ այն ցածր գնով կփորձեն վաճառել․ Գյումրու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

Գյումրու ավագանին ընդունել էր որոշում «Ճերմակ հիվանդանոց» տեղական նշանակության հուշարձան շենքը աճուրդով օտարելու վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում Գյումրու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նշեց, որ հետևողական է լինելու «Ճերմակ հիվանդանոցի» աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ։

««Ճերմակ հիվանդանոց»-ը տեղական նշանակության հուշարձան է, Գյումրու ավագանին որոշ ժամանակ առաջ որոշում էր ընդունել օտարելու վերաբերյալ, որին մեր խմբակցությունը, իհարկե դեմ էր քվեարկել։ Նախքան այդ, այն պետք է վարձակալության տրվեր, դրա համար հանրային լսումներ էին հայտարարվել, երեք կազմակերպություններ դիմել էին վարձակալության վերցնելու համար, բայց շենքը չտրամադրվեց նրանց։ Դրանից 6-7 ամիս հետո որոշում կայացվեց  աճուրդով օտարել այն։ Ինքս 3 անգամ այս հարցով գրություններ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից, սակայն, պարզաբանեցին, որ քանի շենքը  չօտարվող հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, հետևաբար օտարելը օրենքի խախտում չէ»,- ասաց Մալխասյանը։

Նա նշեց, որ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել  1,100,000,000 դրամը, իսկ աճուրդի օրը սահմանվել էր երեկ՝ մայիսի 15-ին, սակայն ոչ ոք հայտ չի ներկայացրել։

«Մեր մտահոգությունն այն է, որ այս մի քանի ամիսների ընթացքում դեպքեր ենք ունեցել, որ հայտարարվել է աճուրդ, բայց մասնակցություն չի եղել, և դա հիմք է հանդիսացել, որ հետագայում գույքի գինը իջեցվի։ Ենթադրելի էր, որ նույն իրավիճակը կարող է հիմա էլ լինել։ Հետևաբար ես հետևողական եմ լինելու, որ որևէ մեխանիզմներ չկիրառվեն։ Սա մեծ գումար է ու ամեն մեկը չէ, որ կարող է մասնակցել այս աճուրդին, հետևաբար ուշադիր եմ լինելու, որ շենքը էժան գնով գնելու փորձեր չլինեն։ Մենք կողմ ենք և՛ վարձակալությանը, և՛ շենքը համայնքի վերահսկողության տակ պահելուն։ «Ճերմակ հիվանդանոց»-ը գտնվում է քաղաքի կենտրոնում, մենք չունենք պատկերասրահ, այն կարող է  ծառայել որպես պատկերասրահ կամ թանգարան»,- ասաց Կարեն Մալխասյանը։  

Գյումրու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ավագանու որոշումը չի բխում համայնքի բարօրությունից և շահից։