Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Հրապարակվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը.

«Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» հանրային շարժման

հ ռ չ ա կ ա գ ի ր ը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը (այսուհետ՝ Շարժում), համաժողովրդական շարժման ձևաչափով ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ գաղափար-նպատակի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ներգրավված են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ:

Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրի իրագործման համար Շարժումն իր առջև նպատակ է դրել համախմբել հայության բոլոր հատվածներին և, առաջին հերթին, Արցախի հանրային, քաղաքական, մտավորական, մասնագիտական և այլ շրջանակների:

2023թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում քաղաքական ուժերի, հանրային շրջանակների և առանձին անհատների մի մեծ խումբ՝ մոտ 100 մարդ, ընդհանրական ու առանձին խմբերով քննարկումներ է անցկացրել Արցախում ստեղծված իրավիճակի, մեր ժողովրդին սպառնացող վտանգների, օրեցօր խորացող կառավարման ու հումանիտար ճգնաժամերի հաղթահարման ուղիների և այլ հրատապ թեմաներով:

Այդ բանավեճերի և քննարկումների արդյունքում մենք՝ Արցախի ապագայով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներս ու անհատներս, համաձայնության ենք եկել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն ունենալու և նրա հիմնական դրույթները մշակելու շուրջ: Աշխատանքների շարունակման շնորհիվ մեզ հաջողվել է հստակեցնել Արցախի ապագայի տեսլականը, որը ներկայացվել է երկրի իշխանություններին:

2020թ. նոյեմբերից, 44 - օրյա աղետաբեր պատերազմից հետո ձևավորված անվստահության միջավայրը, լիակատար շրջափակումը,  վատթարացող տնտեսական  պայմանները, սոցիալ-հոգեբանական բարդ իրավիճակը հուշում են, որ առանց հանրային մեծ համախմբման անհնար է լինելու Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական խնդիրների լուծումը: Այդ գործին մեծապես խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների դիրքորոշումը Արցախի հարցում: 

Նման իրավիճակում մենք իրավունք չունենք անտարբեր հետևել և դիտորդի դերում մնալ: Պահն օրհասական է և իր երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայորդուց, Արցախի հանդեպ համակրանք ունեցող ամեն մի բարեկամից պահանջում է հայրենասիրական մղումները, կարողություններն ու նվիրումի պատրաստակամությունն ուղղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարին՝ բոլոր հնարավոր միջոցներով։

Մեր նախնիներից ստացած հարազատ ու ծաղկուն Արցախը հայկական պահելու սուրբ նպատակի համար մենք, հրաժարվելով նեղ անձնական շահերից, վեր  կանգնելով կուսակցական, պաշտոնական դիրքերից, հռչակում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ որպես համախմբման ու միասնաբար պայքարելու կամքի և վճռականության դրսևորում։

Բոլոր նրանք, ովքեր ընդունում են մեր կողմից հայտարարված գաղափար-նպատակը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայրենիքի հանդեպ, ում համար թանկ են հայկական արմատներն և մեր երեխաների ապագան՝ կարող են միանալ մեզ՝ անդամակցելով հանրային շարժմանը և  ուժեղացնելով Արցախի անվտանգության ու զարգացման ճակատը։